Երեխաների պաշտպանության օրը նշվեց Ցողամարգում

Ցողամարգի Համայնքային կենտրոնի պատասխանատու Արեվհատ Մկրտչյանի շնորհիվ Հունիսի 1-ը գյուղի փոքրիկների համար վերածվեց իսկական տոնի: Երեխաների համար կազմակերպվել էին մի շարք հետաքրքիր խաղեր, ինչպես նաեվ ավճանկարչության, շախմատի, պարի ու ֆուտբոլի մրցույթներ,որոնք նպատակ ունեին ուրախացնել երեխաներին, հետաքրքրություն ու աշխուժություն մտցնել իրենց միապաղաղ կյանքում:

Միջոցառման ավարտին երեխաներին համար պատրաստվել էին նաեվ անակնկալներ՝ հատուկ մրցանակներ յուրաքանչյուր մրցաշարի հաղթողներին, իսկ մնացած մասնակիցները, որպես խրախուսական պարգեվներ, ստացան պաղպաղակ եվ հյութ: Տոնական օրն ավարտվեց աշխույժ երգ ու պարով, մանկական զվարթ ծիծաղով եվ ծնողների շնորհակալական խոսքերով:

Միջոցառմանն աջակցելու համար Ա. Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ին՝ հաղթողներին մրցանակներ տրամադրելու, ինչպես նաեվ համայնքապետ Հ. Տոնոյանին՝ երեխաներին պաղպաղակ եվ զովացուցիչ ըմպելիք հյուրասիրելու համար:

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն նույնպես շնորհավորում է բոլոր երեխաներին հունիսի 1-ի կապակցությամբ՝ մաղթում բոլորին առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ երեխաներ:

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.657858510955256.1073741897.158335984240847&type=1″ slider=”1″]