Դասղեկական ժամերի անցկացման համար նախատեսված գործնական ուղեցույցը իրենից ներկայացնում է «Խաղաղության եվ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» ձեռնարկի յուրօրինակ հավելված: Գործնական ուղեցույցը նպատակ ունի առավել դյուրին դարձնել դասղեկների աշխատանքը եվ նրանց ուշադրությանը ներկայացնել կոնկրետ օրինակներ Գյումրու դպրոցներում անցկացված դասղեկական ժամերից:
Ուղեցույցը բաղկացած է 2 մասից: Առաջին մասում հեղինակների կողմից առանձնացվել են կոնֆլիկտների կառավարման, կոնֆլիկտների խաղաղ լուծման հիմնական հմտություններին վերաբերող թեմաներ եվ դասղեկներին ուղղված մեթոդական ցուցումներ: Ուղեցույցին կից դասղեկներին տրվող գունազարդ պաստառների միջոցով հնարավոր կլինի առանց դժվարությունների եվ նույնիսկ առանց նախնական հատուկ պատրաստվածության դասղեկական ժամերի ընթացքում քննարկել կոնֆլիկտների խաղաղ լուծմանն ուղղված թեմաներ, հնարավորություն տալ աշակերտներին ինքնուրույն քննարկել իրենց հետաքրքրող թեմաները:
Ուղեցույցի երկրորդ մասում տեղ են գտել «Խաղաղության եվ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» ձեռնարկի հիման վրա Գյումրու մի շարք դպրոցներում ուսուցիչների կողմից անցկացված դասղեկական հանդիպման ժամերի եվ ծնողների համար նախատեսված սեմինարների կազմակերպման համար նյութեր: Վերջինս թարգմանվել եվ փորձարկվել է խաղաղության կրթության բնագավառում աշխարհում հայտնի ամերիկյան մասնագետ Նաոմի Դրյուի «Խաղաղասեր ծնողներ, խաղաղասեր երեխաներ: Երջանիկ ընտանիք կառուցելու գործնական ուղիներ» գրքից:
Գործնական ուղեցույցը կարող եք ներբեռնել ներքեվի հղումով