Շուտով Արփենիում միջոցառումներ անցկացնելն այլեվս խնդիր չի լինի

Մինչ հին Արփենին կարթնանա ձմռան քնից և կսկսվեն ակտիվ նախապատրաստությունները ամռանը կայանալիք փառատոնին, նոր Արփենիում շարունակվում է դեռևս անցյալ տարվանից սկսված «Իմ համայնքը իմ տունն է» ծրագիրը: Ժիրայր Էդիլյանի նախաձեռնությամբ իրականացված դրամահավաքի շնորհիվ Արփենի համայնքային հանդիսությունների տունն ունեցավ 200 հոգու համար նախատեսված սպասք: Այսօր դրամահավաքից մնացած 101.000 դրամով ձեռք կբերվեն շինարարական նյութեր, որով համայնքի մի խումբ կամավորներ կպատրաստեն հանդիսությունների տան համար պակասող 36 նստարաններից 15-ը: Եվս 21 նստարան և 200 հոգանոց ցանկացած միջոցառում անցակցնելն Արփենիում այլևս խնդիր չի լինի…