2014 թ. փետրվարի 6-7 Ծաղկաձորում տեղի ունեցավ Խաղաղության Կորպուսի կամավորների և գործընկերների հերթական դասընթացը «Մոնիտորինգ և գնահատում» թեմայով: Դասընթացին մասնակցեցին ԿՀԶ ՀԿ Կրթական բաժնի պատասխանատու Սուսաննա Ղազարյանը, ծրագրի համադասող Արմինե Շիրոյանը և ԿՀԶ ՀԿ գրասենյակում ԽԿ կամավոր Բոբբի Սելթսերը:
Դասընթացի հիմնական նպատակն էր ամրապնդել կամավորների և գործընկերների համատեղ աշխատանքի կապը ՀԵԶ (Համայնքի և Երիտասարների զարգացում) ծրագրի նպատակների հետ: Դասընթացի ընթացքում մեծ ուշադրություն դարձվեց տվյալների հավաքագրման, տվյալների որակի և դրանց կիրառմանը մոնիտորինգային գործիքների մեջ: Խոսվեց նաև մոնիտորինգի, գնահատման մեթոդների և դրանց կարևորության մասին:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.592353890839052.1073741873.158335984240847&type” limit=”6″ slider=”1″ random=”1″]