Համայնքի համախմբման լավագույն օրինակ

Ծրագիր, որը կարողացավ համախմբել համայնքի բնակչությանը և մարդկանց, ովքեր երբեք չեն եղել այնտեղ…

Արփենին Շիրակի մարզի հեռավոր գյուղերից է՝ Հայաստանի գյուղերին հատուկ բոլոր հիմնախնդիրներով, մեկը մարզի 8 գյուղերից, որտեղ համայնքային զարգացմանն ուղղված ծրագիր է իրականացնում «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը:
«Մեր համայնքը մեր տունն է» ծրագիրը, որպես կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացի արդյունք մշակվեց մի քանի ամիս առաջ Արփենի համայնքի ընդամենը 5-6 կամավորների ջանքերով: Ծրագիրը նախատեսված էր հանդիսությունների տան կահավորման և սպասքի ձեռք բերման նպատակներին: Կամավորների ակտիվ և նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ համախմբել ամբողջ համայնքը: Ավելի քան 50 ընտանիք մեկ մարդու նման մասնակցեցին դրամահավաքին: Հավաքագրվեց 275000 դրամ, ևս 275000 դրամ ներդրվեց ԿՀԶ ՀԿ կողմից: Ձեռք բերվեց 26 սեղան և 14 նստարան հանդիսությունների տան կահավորման համար:
Մասնակցության բարձրացում, որոշումների կայացման մասնակցային մոտեցումներ, համայնքի համախմբում և այլն: Այս տերմինները այսօր չափազաց արդիական են և ինչ որ տեղ նաև մոդայիկ: Այսօր համայնքային զարգացման ուղղությամբ գործունեություն իրականացնող բոլոր միջազգային կազմակերպությունների թիվ մեկ պահանջը հենց համայնքի համախմբումն ու մասնակցության բարձրացումն է: Սակայն ազնիվ լինելու համար պետք է նշել, որ տեղական և միջազգային կազմակերպություններին միշտ չէ, որ հաջողվում է հասնել դրանց՝ իրականում նպաստել համայնքի համախմբմանը, շոշափելի արդյունքների հասնել համայնքին հուզող հիմնախնդիրների մասնակցային բարձրացման և լուծման ուղղությամբ:

 

Եվ ահա ևս մեկ հաճելի անակնկալ….
Ամանորին եվ Ծննդյան տոներին ընդառաջ տեղեկանում ենք, որ Ժիրայր Էդիլյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է դրամահավաք Արփենի համայնքի հանդիսությունների տան համար անհրաժեշտ սպասքի ձեռքբերման համար: Դրամահավաքին մասնակցել են 26 հոգի՝ մարդիկ ովքեր երբեք չեն եղել այս համայնքում, սակայն ցանկություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ այդ գործում: Հավաքագրված գումարով արդեն ձեռք է բերվել 200 հոգու համար նախատեսված սպասք, սփռոցներ եվ այլ անհրաժեշտ պարագաներ:
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի և Արփենի համայնքի բնակչության անունից շնորհալակություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ ծրագրին աջակցելու համար:

 
Գոհար Մարկոսյան
ԿՀԶ ՀԿ նախագահ
 

 

 

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.559995434074898.1073741868.158335984240847&type=1″ slider=”1″ random=”1″]