Այսօր տոնական տրամադրություն էր Արփենի համայնքում: Բնակիչները հավաքվել էին նշելու գյուղի հանդիսությունների սրահի եվ մանկական խաղահրապարակի բացման արարողությունները: Նշված երկու ՝ «Մեր համայնքը մեր տունն է» եվ «Երեխաները մեր ապագան են» ծրագրերը մշակվել են Արփենիի Համայնքային կենտրոնի կամավորների եվ ակտիվիստների նախաձեռնությամբ՝ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից անցկացված «Մրցունակ ծրագրի շարադրում» թեմայով դասընթացների արդյունքում: Հանդիսությունների սրահի կահավորման համար Համայնքային կենտրոնի անդամների նախաձեռնությամբ գյուղում կազմակերպվել է դրամահավաք, որին մասնակցել է գրեթե ամբողջ գյուղը: Ծրագրի իրականացման համար իր ֆինանսական աջակցությունն է բերել նաեվ ԿՀԶ ՀԿ-ն: Իսկ խաղահրապարակի համար խաղերի ձեռքբերման գործում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել համայնքապետը, որի ջանքերի շնորհիվ գյուղի երեխաներն այսօր ունեն այնքան սպասված խաղահրապարակը:
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց գյուղի ամենատարեց մարդուն: Երգ, պար, ասմունք, շնորհակալական խոսքեր… Այսպիսին էր տրամադրությունը գյուղի Մշակույթի տանը: Հանդիսությանն իրենց մասնակցությունն էին բերել նաեվ ԿՀԶ ՀԿ շահառու Լանջիկ համայնքի պարի խմբի սաները:
Միջոցառման ավարտին շնորհակալագրերի հանձնվեցին Համայնքային կենտրոնի կամավորներին, որոնց ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել նշված ծրագրերը: