Շաբաթօրյակ և ծառատունկ ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներում

Շիրակի մարզում հայտարարված շաբաթօրյակին են միացել նաև ԿՀԶ ՀԿ շահառու Սարագյուղ, Կարմրավան, Սալուտ, Թորոսգյուղ, Տուֆաշեն և Անուշավան բնակավայրերի երիտասարդական ակտիվ խմբերի անդամները, իրականացրել ծառատունկ։
☘️ Շաբաթօրյակի շրջանակներում Սալուտ բնակավայրի վարչական ղեկավարի ու երիտասարդների նախաձեռնությամբ մաքրվել ու բարեկարգվել է նաև ԿՀԶ ՀԿ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հիմնված «Դեպի Թռչկան» հանգստի գոտու տարածքը։
🌦 Ինչպես նշում են երիտասարդները, նույնիսկ եղանակային վատ պայմանները խոչընդոտ չեն, եթե կա բոլորի ջանքերը համախմբելու և համայնքի համար լավ գործ կատարելու կարևոր նպատակ։

Լուսանկարներ