Հուշագրի ստորագրում համայնքապետարենների հետ

«Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում` հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում Փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին Արթիկ և Աշոցք միավորված համայնքների ու «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի միջև։
 Սույն հուշագրով կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում առաջիկա երեք տարիների ընթացքում համագործակցելու և մեկտեղելու ջանքերն ու փորձը՝ ի նպաստ շահառու բնակավայրերի զարգացման։
Հանդիպումներին ներկա էին նաև Արթիկ և Աշոցք համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվեցին շահառու նոր բնակավայրերում իրականացվելիք ծրագրերի հետ կապված աշխատանքային մի շարք հարցեր։