Մակերես` 32.2կմ2
Բնակչություն` 1426
Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքը հիմնադրվել է 1840 ական թվականներին Մուշից և Ալաշկերտից եկած գաղթականների կողմից: Գյուղը գտնվում է նախկին Արթիկի շրջանի վարչական տարածքում Արթիկ քաղաքից 10 կմ հարավ : Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագուրծությամբ և անասնապահությամբ:
Լեռնակերտի արևելյան հատվածում կանգուն է 5-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցին։ Գյուղի հարավարևելյան հատվածում՝ մատուռի մեջ դրված են Պողոս-Պետրոս խաչքարերը, գյուղի հարավային և հարավարևելյան մասերում առկա են կիկլոպյան «Վարի Բերդ» և «Վերի Բերդ» ամրոցներ, դրանց շրջակայքի բնակավայրերը և դամբանադաշտերը։
Լեռնակերտը ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներից է 2017թ-ից։
“Կանայք հանուն զարգացման” ՀԿ – Լեռնակերտ համագործակցությանն է անդրադարձել նաև “Հետք” hetq.am կայքը