Անուշավան համայնքը գտնվում է Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 23 կմ հեռավորության վրա, Արթիկ քաղաքից 5 կմ հյուսիս։Մակերես` 11.6կմ2։ Նախկինում ունեցել է Բեկանդ Փոքր, Պարնի Սուլթան, Պարնի Փոքր, Սուլթանի Պարնի անվանումները: Անուշավան է վերանվանվել 1969 թ-ին: Գյուղը իր անվանումը ստացել է ի պատիվ Հայրենական պատերազմի հերոս Անուշավան Գալոյանի: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Զարգացած է անասնապահությունը և թռչնաբուծությունը:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2020թ-ի հունվարի 1-ի դրությամբ համայնքն ունի 2200 բնակիչ, որից տղամարդիկ՝ 39%, կանայք` 61%։ Տարիքային խմբերը բաշխված են
հետևյալ կերպ՝ մինչ աշխատունակներ 31%, աշխատունակներ 51%, հետաշխատունակներ 18%։ Համայնքն ունի 475 տնտեսություն, միջնակարգ դպրոց, նախակրթարան, Արվեստի դպրոց, երկու գրադարան, բուժկետ, կապի հանգույց, Երիտասարդական կենտրոն։
Անուշավանը ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներից է 2018թ-ից։
Անուշավանի երիտասարդական ակտիվ խումբը ձևավորվել է 2018թ. հոկտեմբեր ամսին «Կանայք հանուն
զարգացման» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Սկզբնական շրջանում խումբը բաղկացած էր 16-27 տարեկան թվով 4
երիտասարդից, այսօր արդեն խումբն ունի 26 անդամ։ Երիտասարդական ակտիվ խմբի ղեկավարը Մանիկ
Վարդանյանն է, ով կարողացել է իր շուրջն համախմբել ոչ միայն պատանիներին և երիտասարդներին, այլ նաև
համայնքի բնակիչներին։
Անուշավանի երիտասարդական ակտիվ խմբի ռազմավարական պլան
ԿՀԶ ՀԿ եւ Անուշավանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Անուշավան համայնքում իրականացված ծրագրեր 2018-2021թթ.
Ձեզ ենք ներկայացնում Անուշավանի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։