Դասընթացավար-փորձագետների մրցույթ

Եվրոպական միության կողմից «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում “Բիոսոֆիա” ՀԿ-ն “Հայկական Կարիտաս” ԲՀԿ-ի և “Կանայք հանուն զարգացման” ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է “ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ” ծրագիրը, որի շրջանակներում անցկացվելիք դասընթացների համար անհրաժեշտ է արհեստավարժ դասընթացավարներ։  Ստորև կարող եք ծանոթանալ դասընթացների թեմաներին և պահանջվող չափանիշներին:

 Դասընթաց 1՝ «Համայնքի համախմբում, համայնքային մասնակցություն և կամավորություն» թեմայով
Ծրագիր «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում»
Իրականացման վայր Շիրակի մարզ
Թեմա «Համայնքի համախմբում, համայնքային մասնակցություն և կամավորություն»
Պաշտոն Դասըթնացավար
Տևողություն 10 օր
Հաշվետու է Ծրագրի ղեկավարին

Նախապատմությունը

Որպես առկա իրավիճակի և հանրային կառավարման համակարգի բարելավմանն ուղղված քայլ ՀՀ իշխանությունները 2011 թվականից նախաձեռնել և աստիճանաբար իրականացնում են համայնքների խոշորացման ծրագիրը, որը տեսականորեն մեկնաբանվում է որպես համայնքների միավորման միջոցով տնտեսապես ուժեղ և ֆինանսապես կայուն համայնքների ձևավորմանն ուղղված գործընթաց և ենթադրում է՝ համագործակցություն և միասնական մոտեցումների ներդրում, կառավարման արդյունավետության բարձրացում, համանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և ՏԻՄ-երի կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացում:

Բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բնակչության վերաբերմունքի և պատրաստվածության տեսակետից խոշորացման գործընթացը խիստ վաղաժամ է և չունի սոցիալական, հոգեբանական, իրավական, տնտեսական բավարար ու անհրաժեշտ հիմքեր: Շատ դեպքերում միավորվող համայնքների բնակչությունը պասիվ, անտարբեր, իսկ երբեմն խիստ բացասական վերաբերմունք ունի միավորման գործընթացների նկատմամբ, նրանցում չկա կամ շատ թույլ է արտահայտված ինքնանույնականացումը ձևավորված նոր միավորման հետ, գրեթե բացակայում է վերջինիս պատկանելու զգացումը:

Կառավարման համակարգի նոր փոփոխությունների պայմաններում անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել միավորված համայնքների բնակչության իրազեկության մակարդակը կատարված փոփոխությունների վերաբերյալ, շարունակական հանրային երկխոսություն սկսել տեղական մակարդակում որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, խթանել քաղաքացիական ակտիվությունը և զարգացնել նրանց հանրային մասնակցության,  վերահսկողության ու շահերի պաշտպանության ներուժն ու կարողությունները:

2017 թ. Հոկտեմբերից Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն Կանայք հանուն զարգացման և Բիոսոֆիա ՀԿ-ների հետ համատեղ սկսել է իրականացնել Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում ծրագիրը, որի ընդհանուր նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությանը խոշորացված համայնքներում: Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել դասընթացների շարք խոշորացված համայնքի բնակավայրերի քաղաքացիական ակտիվ խմբերի անդմաների համար:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ

«Համայնքի համախմբում, համայնքային մասնակցություն և կամավորություն» դասընթացի նպատակն է խորացնել դասընթացի մանակիցների գիտելիքները համայնք հասկացության վերաբերյալ, ներկայացնել համայնքի համախմբում և համայնքային համախմբողներ /մոբիլայզերներ/ հասկացությունները, բացատրել համայնքային մասնակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացնել, թե ովքեր են կամավորները, ինչ աշխատանք են նրանք կատարում և կամավորական աշխատանքի ինչ օրինակներ կան Հայաստանում:

Դասընացի արդյունքում մասնակիցները կկարողանան պատկերացնել համայնքային համախմբման անհրաժեշտությունը համայնքի խնդիրների լուծման գործում, կգիտակցեն կամավորների և կամավորական աշխատանքի կարևորությունը և կփորձեն կիրառել իրենց հետագա աշխատանքի մեջ Հայաստանում առկա կամավորական աշխատանքի լավագույն օրինակները:

Դասընթացի տևողությունն է 5 ժամ, դասընթացի ժամանակ իրականացվում է խմբային աշխատանք և դասավանդման ինտերակտիվ մեթոդներ:

 Հիմնական թեմաները, որոնք պետք է ընդգրկի դասընթացը.

–        Ինչ է համայնքը և  համայնքի համախմբումը
–        Համախմբման մասնագետի դերը
–        Կամավորներ և կամավորական աշխատանք
–        MAP-IT     /ՀԳՊԻՀ/ Համախմբել, Գնահատել, Պլանավորել, Իրականացնել և Հետևել մեթոդ / խմբային աշխատանք

 Դասընթացավարին ներկայացվող պահանջներ

1. Բարձրագույն կրթություն
2. Դասընթացների իրականացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
3. Հաղորդակցման լավ հմտություններ
4. Դասընթացի նյութերի / մոդուլի տրամադրում
5. Դասընթացի նյութերի Power Point ներկայացում
6. Ուսուցողական դասընթացի անցկացում
7. Դասընթացից հետո մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվության ներկայացում, որը պարունակում է ընդհանուր ակնարկ դասընթացի, անցկացման ընթացքի, մեթոդների և ստացված արդյունքների մասին:

 Իրականացման ժամանակացույցը

Առաջադրանք

Ժամանակացույց

Ուսումնական նյութերի և պրեզենտացիայի պատրաստում

Մինչև 05.02.2018թ.

Դասընթացների անցկացում

Մինչև 10.02.2018թ.

Հաշվետվության ներկայացում

Մինչև 15.02.2018թ.

 Դիմելու ընթացակարգ

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքանակենսագրականը (CV) info@wfd.am հասցեով՝ Արմինե Շիրոյանին, ներկայացնել ուղեկցող նամակ, ինչպես նաև նամակում նշել ծառայությունների մատուցման գնային առաջարկը։ Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.01.2018 թ.:

Դասընթաց 2՝ «Թիմի կառուցում, կոնֆլիկտների կառավարում, առաջնորդություն» թեմայով
Ծրագիր «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում»
Իրականացման վայր Շիրակի մարզ
Թեմա «Թիմի կառուցում, կոնֆլիկտների կառավարում, առաջնորդություն»
Պաշտոն Դասըթնացավար
Տևողություն 10 օր
Հաշվետու է Ծրագրի ղեկավարին

Նախապատմությունը

Որպես առկա իրավիճակի և հանրային կառավարման համակարգի բարելավմանն ուղղված քայլ ՀՀ իշխանությունները 2011 թվականից նախաձեռնել և աստիճանաբար իրականացնում են համայնքների խոշորացման ծրագիրը, որը տեսականորեն մեկնաբանվում է որպես համայնքների միավորման միջոցով տնտեսապես ուժեղ և ֆինանսապես կայուն համայնքների ձևավորմանն ուղղված գործընթաց և ենթադրում է՝ համագործակցություն և միասնական մոտեցումների ներդրում, կառավարման արդյունավետության բարձրացում, համանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և ՏԻՄ-երի կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացում:

Բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բնակչության վերաբերմունքի և պատրաստվածության տեսակետից խոշորացման գործընթացը խիստ վաղաժամ է և չունի սոցիալական, հոգեբանական, իրավական, տնտեսական բավարար ու անհրաժեշտ հիմքեր: Շատ դեպքերում միավորվող համայնքների բնակչությունը պասիվ, անտարբեր, իսկ երբեմն խիստ բացասական վերաբերմունք ունի միավորման գործընթացների նկատմամբ, նրանցում չկա կամ շատ թույլ է արտահայտված ինքնանույնականացումը ձևավորված նոր միավորման հետ, գրեթե բացակայում է վերջինիս պատկանելու զգացումը:

Կառավարման համակարգի նոր փոփոխությունների պայմաններում անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել միավորված համայնքների բնակչության իրազեկության մակարդակը կատարված փոփոխությունների վերաբերյալ, շարունակական հանրային երկխոսություն սկսել տեղական մակարդակում որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, խթանել քաղաքացիական ակտիվությունը և զարգացնել նրանց հանրային մասնակցության,  վերահսկողության ու շահերի պաշտպանության ներուժն ու կարողությունները:

2017 թ. Հոկտեմբերից Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն Կանայք հանուն զարգացման և Բիոսոֆիա ՀԿ-ների հետ համատեղ սկսել է իրականացնել Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում ծրագիրը, որի ընդհանուր նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությանը խոշորացված համայնքներում: Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել դասընթացների շարք խոշորացված համայնքի բնակավայրերի քաղաքացիական ակտիվ խմբերի անդմաների համար:

Դասընթացի նպատակը

«Թիմի կառուցում, կոնֆլիկտների կառավարում, առաջնորդություն» դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ ձևավորել պատկերացում թիմի մասին, զարգացնել հաղորդակցման, փոխըմբռնման և փոխհամագործակցության հմտությունները, բացահայտել հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները և քննարկել դրանց կառավարման հիմնական եղանակները, ինչպես նաև օգնել մասնակիցներին բացահայտել և զարգացնել առաջնորդության հատկություններ իրենց և դասընթացի այլ մասնակիցների մոտ:  Դասընթացի ժամանակ կներկայացվեն նաև կոնֆլիկտային իրավիճակներ, և մասնակիցները կփորձեն գտնել հնարավոր լուծումներ դրանց համար:

Դասընացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ թիմի ստեղծման, փոխըմբռնման բարձրացման, թիմային ներդաշնակության ապահովման, կսովորեն գտնել խաղաղ լուծումներ հնարավոր  կոնֆլիկտների համար, կպատկերացնեն առաջնորդի դերը և ակնկալվող գործառույթները:

Դասընթացի տևողությունն է 5 ժամ, դասընթացի ժամանակ իրականացվում է խմբային աշխատանք և դասավանդման ինտերակտիվ մեթոդներ:

 Հիմնական թեմաները, որոնք պետք է ընդգրկի դասընթացը.

–        Ինչ է թիմը և թիմային աշխատանքը
–        Թիմի անդամների հատկություններ
–        Թիմային աշխատանքի ընթացքում ծագող հնարավոր կոնֆլիկտներ
–        Կոնֆլիկտների կառավարման հիմնական եղանակներ
–        Ինչ է առաջնորդությունը, ովքեր են առաջնորդները, նրանց հատկությունները
–        Գործնական աշխատանք / կոնֆլիկտային իրավիճակ և  դրա հնարավոր լուծումներ

 Դասընթացավարին ներկայացվող պահանջներ

1. Բարձրագույն կրթություն
2. Դասընթացների իրականացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
3. Հաղորդակցման լավ հմտություններ
4. Դասընթացի նյութերի / մոդուլի տրամադրում
5. Դասընթացի նյութերի Power Point ներկայացում
6. Ուսուցողական դասընթացի անցկացում
7. Դասընթացից հետո մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվության ներկայացում, որը պարունակում է ընդհանուր ակնարկ դասընթացի, անցկացման ընթացքի, մեթոդների և ստացված արդյունքների մասին:

Իրականացման ժամանակացույցը

Առաջադրանք

Ժամանակացույց

Ուսումնական նյութերի և պրեզենտացիայի պատրաստում

Մինչև 05.02.2018թ.

Դասընթացների անցկացում

Մինչև 10.02.2018թ.

Հաշվետվության ներկայացում

Մինչև 15.02.2018թ.

Դիմելու ընթացակարգը

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքանակենսագրականը (CV) info@wfd.am հասցեով՝ Արմինե Շիրոյանին, ներկայացնել ուղեկցող նամակ, ինչպես նաև նամակում նշել ծառայությունների մատուցման գնային առաջարկը։ Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.01.2018 թ.:

 Դասընթաց 3՝ «Տեղեկատվության հավաքագրում և գործիքների օգտագործում» թեմայով
Ծրագիր «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում»
Իրականացման վայր Շիրակի մարզ
Թեմա «Տեղեկատվության հավաքագրում և գործիքների օգտագործում»
Պաշտոն Դասըթնացավար
Տևողություն 10 օր
Հաշվետու է Ծրագրի ղեկավարին

Նախապատմություն

Որպես առկա իրավիճակի և հանրային կառավարման համակարգի բարելավմանն ուղղված քայլ ՀՀ իշխանությունները 2011 թվականից նախաձեռնել և աստիճանաբար իրականացնում են համայնքների խոշորացման ծրագիրը, որը տեսականորեն մեկնաբանվում է որպես համայնքների միավորման միջոցով տնտեսապես ուժեղ և ֆինանսապես կայուն համայնքների ձևավորմանն ուղղված գործընթաց և ենթադրում է՝ համագործակցություն և միասնական մոտեցումների ներդրում, կառավարման արդյունավետության բարձրացում, համանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և ՏԻՄ-երի կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացում:

Բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բնակչության վերաբերմունքի և պատրաստվածության տեսակետից խոշորացման գործընթացը խիստ վաղաժամ է և չունի սոցիալական, հոգեբանական, իրավական, տնտեսական բավարար ու անհրաժեշտ հիմքեր: Շատ դեպքերում միավորվող համայնքների բնակչությունը պասիվ, անտարբեր, իսկ երբեմն խիստ բացասական վերաբերմունք ունի միավորման գործընթացների նկատմամբ, նրանցում չկա կամ շատ թույլ է արտահայտված ինքնանույնականացումը ձևավորված նոր միավորման հետ, գրեթե բացակայում է վերջինիս պատկանելու զգացումը:

Կառավարման համակարգի նոր փոփոխությունների պայմաններում անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել միավորված համայնքների բնակչության իրազեկության մակարդակը կատարված փոփոխությունների վերաբերյալ, շարունակական հանրային երկխոսություն սկսել տեղական մակարդակում որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, խթանել քաղաքացիական ակտիվությունը և զարգացնել նրանց հանրային մասնակցության,  վերահսկողության ու շահերի պաշտպանության ներուժն ու կարողությունները:

2017 թ. Հոկտեմբերից Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն Կանայք հանուն զարգացման և Բիոսոֆիա ՀԿ-ների հետ համատեղ սկսել է իրականացնել Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում ծրագիրը, որի ընդհանուր նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությանը խոշորացված համայնքներում: Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել դասընթացների շարք խոշորացված համայնքի բնակավայրերի քաղաքացիական ակտիվ խմբերի անդմաների համար:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ

«Տեղեկատվության հավաքագրում և գործիքների օգտագործում» դասընթացի նպատակն է դասընթացի մասնակիցներին գիտելիքներ տրամադրել տեղեկատվության հավաքագրման անհրաժեշտության, դրա իրականացման հիմնական մեթոդների և դրանց ճիշտ կիրառման վերաբերյալ, ներկայացնել տեղեկատվության հավաքագրման հիմնական գործիքների տարբեր տեսակները, ինչպես նաև կատարել գործնական աշխատանք՝ հնարավորություն տալով դասընթացի մասնակիցներում գործնականում կիրառել դասընթացի ժամանակ ստացած գիտելիքները:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան սոցիոլոգիայի ոլորտում առկա մեթոդաբանության հատ, պատրաստ կլինեն իրականացնել տեղեկատվության հավաքագրում իրենց բնակավայրերում՝ հիմնախնդիրները վերհանելու, բնակչության վերաբերմունքը իմանալու և այլ անհրաժեշտ դեպքերում, հնարավորություն կունենան գործնականում փորձել իրականացնել նման աշխատանք:

Դասընթացի տևողությունն է 5 ժամ, դասընթացի ժամանակ իրականացվում է խմբային աշխատանք և դասավանդման ինտերակտիվ մեթոդներ:

 Հիմնական թեմաները, որոնք պետք է ընդգրկի դասընթացը.

  • Ինչ է տեղեկավության հավաքագրումը և երբ է այն օգտագործվում
  • Որոնք են տեղեկատվության հավաքագրման հիմնական մեթոդները
  • Տեղեկատվության հավաքագրման մասնագետի հատկությունները
  • Պրակտիկ ցուցումներ հարցազրույցի անցկացման վերաբերյալ
  • Գործնական աշխատանք