Հունիսի 1-ը վառ ժպիտներով և արևային տրամադրությամբ

Հունիսի 1-ը յուրահատուկ կերպով նշվեց նաև Գյումրու կոմերցիոն կենտրոնի գեղեցիկ ու գունեղ տարածքում:
«Գյումրի Քոմերշլ Սենթր» ՍՊԸ-ն ու «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունն ամեն ինչ արել էին՝ փոքրիկների տոնն առավել հիշարժան ու անմոռանալի դարձնելու համար: Մուլտֆիլմերի սիրված հերոսների և ծաղրածուի մասնակցությամբ խաղերն ու զվարճալի համարները մեծ ուրախություն ու ոգևորություն պարգևեցին փոքրիկներին: Երեխաներին շնորհավորելու էին եկել նաև Լանջիկ եվ Ցողամարգ համայնքների պարի խմբերը, ովքեր իրենց գեղեցիկ ելույթներով ամբողջացրեցին հավաքվածների տոնական տրամադրությունը:
Կազմակերպիչների նախաձեռնությամբ միջոցառման թեմա էր ընտրվել խաղաղությունը քանզի այսօր առավել քան երբևէ մեր փոքրիկներին անհրաժեշտ է խաղաղություն: Եվ մինչ պարահրապարակում ընթանում էր տոնական միջոցառումը, տարածքի մեկ այլ հատվածում երեխաները սովորում էին պատրաստել խաղաղության խորհրդանիշ համարվող թղթե կռունկներ:
Միջոցառումն ավարտվեց ինքնատիպ ֆլեշ-մոբով, որի ժամանակ երեխաներն իրենց ձեռքով պատրաստած գունավոր թղթե կռունկներով զարդարեցին տարածքի ծառերից մեկը՝ անվանելով այն «Խաղաղության ծառ»: Այսկերպ երեխաներն ու բոլոր հավաքվածներն իրենց ձայնը բարձրացրեցին հանուն ամբողջ աշխարհի երեխաների խաղաղության:

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1066048350136268.1073741971.158335984240847&type=3″]