Փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հանձնաժողովի II նիստ

Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ ԿՀԶ ՀԿ կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում եվ խաղաղաշինություն՝ խաղաղության կրթության միջոցով» 2014-2016թթ. ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի երկրորդ փուլը:

Մրցութային հանձնաժողովի կազմում էին Թորոսգյուղի համայնքապետ Ա. Սարգսյանը, Արփենիի համայնքապետ Վ. Առաքելյանը, Ցողամարգի համայնքապետարանի քարտուղար Լ. Ասատրյանը, երկու անկախ փորձագետներ՝ «Շիրակի մրցունակության կենտրոնի» տնօրեն Գ. Ավագյանը եվ «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լ. Ալեքսանդրյանը: ԿՀԶ ՀԿ-ից հանձնաժողովի կազմում էին կազմակրպության նախագահ Գ. Մարկոսյանը, ծրագրի համադասող Ա. Շիրոյանը եվ ֆինանսական պատասխանատու Ե. Պետրոսյանը:

Մինչ նոր ծրագրերի առաջարկների քննարկումը, յուրաքանչյուր համայնքի ներկայացուցիչ հաշվետվություն ներկայացրեց նախորդ փուլում իրականացված ծրագրերի, ձեռք բերված արդյունքների ու հաջողությունների մասին: Այնուհետեվ քննարկվեցին ԿՀԶ ՀԿ շահառու 4՝ Թորոսգյուղ, Լանջիկ, Արփենի եվ Ցողամարգ համայնքների կողմից ներկայացված սոցիալական ծրագրերի առաջարկները: Առաջնահերթություն տրվեց այն ծրագրերին, որոնց ընդհանուր ուղվվածությունը համայնքային զարգացումն է, իսկ որպես պարտադիր պահանջ՝ ծրագրում բարձրացված խնդիրները պետք է համահունչ լինեին համայնքների զարգացման ռազմավարական պլաններում բարձրացված խնդիրներին:

Արդյունքում համայնքներ կողմից ներկայացված 4 ծրագրեր հավանության արժանացան հանձնաժողովի կողմից՝ հավաքելով առավելագույն միավորներ:

Դրանք են՝

  1. «Լանջիկը մշակութային համայնք» ծրագիր – Լանջիկ համայնքի նոր պարի խմբի համար ժամանակակից պարերի հագուստների ձեռքբերում:
  2. «Ուրախ մանկություն» ծրագիր – Թորոսգյուղի երեխաների համար սիրած մուլտհերոսների հագուստների ձեռքբերում:
  3.  «Սանհանգույց Արփենի համայնքի հանդիսությունների տան համար» ծրագիր,
  4. Ցողամարգ համայնքի հանդիսությունների տան վերանորոգման աշխատանքների շարունակություն:

Ծրագրերի իրականացման վերջնաժամկետն է 2015թ. դեկտեմբերը:

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.893972927343812.1073741933.158335984240847&type=3″ slider=”1″]