Երկօրյա սեմինար «Ինչպես սկսել սեփական գործ» թեմայով

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ ֆինանսական մենեջեր Եվա Պետրոսյանը «Տնտեսական կայունություն մասնագիտացված կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում վարսահարդարման դասընթացների մասնակիցների համար անցկացրեց երկօրյա սեմինար-պարապմունք՝ «Ինչպես սկսել սեփական գործ» թեմայով:

Ե. Պետրոսյանը մասնակիցներին ներկայացրեց այն հիմնական քայլերն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են սկսնակ գործարարին՝ սկսելու սեփական գործը, զարգացնել այն եվ ի վերջո շահույթ ստանալ ու հասնել հաջողության: Սեմինարն իր մեջ ընդգրկում էր այնպիսի հմտություններ, որոնք  անհրաժեշտ են նրանց, ովքեր ցանկանում են դառնալ հաջողակ գործարարներ՝ շուկայի ճիշտ վերլություն, արագ կողմնորոշվելու կարողություն, ռազմավարության մշակում, ռիսկերի ճիշտ գնահատում, մրցակիցների հետ համագործակցելու կարողություն եվ այլն: Դասընթացավարը մանրամասնորեն ներկայացրեց նաեվ Հայաստանում սեփական բիզնես սկսելու հետ կապված բոլոր նրբությունները, օրենսդրական քայլերն ու հնարավոր դժվարությունները:

Սեմինար-պարապմունքի երկրորդ օրն արդեն գործնական էր՝ մասնակիցները հնարավորություն ունեցան տեսական գիտելիքները կիրառել կոնկրետ օրինակի վրա եվ կազմել սեփական բիզնես պլան, մշակել մրցակցային միջավայրի SWOT վերլություն, կազմել ֆինանսական պլան եվ այլն:

Սեմինարը շատ արդյունավետ էր մասնակիցների համար, քանի որ վարսահարդարման դասընթացներից հետո նրանք պատրաստվում են իրենց սեփական գործը սկսել համայնքներում: Ե. Պետրոսյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի եվ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում օգնել եվ խորհրդատվություն տրամադրել սեփական գործ ձեռնարկելու տարբեր փուլերում:

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.819390691468703.1073741922.158335984240847&type=3&uploaded=12″ slider=”1″]