Անչափ մեծ էր «Կանայք հանուն զարգացման» ՀԿ աշխատակիցներիս ուրախությունը, երբ էլեկտրոնային փոստով ստացանք Թորոսգյուղի Համայնքային կենտրոնի կամավոր, համակարգչային դասընթացների ուսուցանող Լիլիթ Հակոբյանի նամակը: Ստորեվ ներկայացնում ենք նրա նամակը՝ ցանկանալով մեր ուրախությունն ու ոգեվորությունը կիսել նաեվ ձեզ հետ:
Դեռեվս մեկ տարի առաջ չէի կարող պատկերացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի ունեցավ իմ կյանքում: Մասնագիտությամբ լինելով մանկավարժ հոգեբան, այժմ ես աշխատում եմ Թորոսգյուղի դպրոցում որպես համակարգչային օպերատոր: Եվ այս ամենը շնորհիվ Կանայք հանուն զարգացման ՀԿ-ի, որն ինձ հնարավորություն ընձեռեց մասնակցելու համակարգչային դասընթացների:
Ամեն ինչ սկսվեց 2013թ. հունվարից… 3 ամիս մասնակցելով համակարգչային օպերատորական դասընթացների, ավելի լավ կարողացա տիրապետել համակարգչին, ձեռք բերեցի նոր գիտելիքներ ու մասնագիտական հմտություններ այս ոլորտում, այնուհետեվ կամավոր հիմունքներով Թորոսգոյուղի Համայնքային կենտրոնում ինքս սկսեցի պարապել համակարգչային դասընթացներ համայնքի բնակիչների հետ: Դասընթացներին մասնակցել ցանկացողների թիվն օր-օրի ավելանում էր եվ ես սկսեցի նույնիսկ երկու հերթով պարապել: Շուտով գյուղում բոլորը սկսեցին խոսել դասընթացների մասին, գնահատել ու կարեվորել իմ աշխատանքը, իսկ ես ձեռք բերեցի ինքնավստահությու
Իմ նվիրվածությունն ու պատրաստակամ վերաբերմունքն աշխատանքիս նկատմամբ աննկատ չմնաց եվ այս տարի գյուղի դպրոցի տնօրենն առաջարկեց ինձ գործի անցնել տեղի դպրոցում՝ որպես համակարգչային օպերատոր: Ուրախությունս անչափ մեծ էր եվ ես մեծ սիրով ու պատասխանատվությա
Այժմ ես ունեմ հետաքրքիր ու սիրած աշխատանք, որի համար մեկ անգամ եվս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Կանայք հանուն զարգացման» ՀԿ իմ շատ սիրելի աշխատակիցներին: Եթե չլինեին Համայնքային կենտրոնն ու ձեր կողմից կազմակերպված դասընթացները, ես այսօր հավանաբար աշխատանք չէի ունենա:
Շնորհակալ եմ դասընթացի, ստացածս արդյունքի, ջերմ մթնոլորտի ու մարդկային վերաբերմունքի համար:
Սիրով՝ Լիլիթ»