«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն «Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հայտարարում է սոցիալական ծրագրերի 2րդ դրամաշնորհային մրցույթը։
Մրցույթին կարող են դիմել միայն ԿՀԶ ՀԿ շահառու՝ Նոր Կյանք, Նահապետավան, Տուֆաշեն, Վարդաքար, Կրասար, Կարմրավան և Սարագյուղ բնակավայրերի ներկայացուցիչներն ու Ռեսուրս կենտրոնների անդամները։
Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ապահովեն տնտեսական, սոցիալական և մշակութային օգուտներ համայնքների բնակչություն, տուրիզմի և քաղաքացիական հասարակության կառույցների համար։ Ֆինանսավորվող բոլոր ծրագրերը պետք է համապատասխանեն համայնքի զարգացման ռազմավարության մեկ կամ մի քանի առաջնահերթությունների։
Հայտատուից պահանջվում է լրացնել կից ուղարկվող ծրագրային գաղափարի ձևանմուշը և այն ներկայացնել «Կանայք հանուն զարգացման» ՀԿ Համայնքային զարգացման ծրագրերի պատասխանատու Արմինե Շիրոյանին՝ arminesh@yahoo.com էլեկտրոնային հասցեով՝ ամենաուշը մինչև ս/թ Հունիսի 29, ժամը 18։00։
Յուրաքանչյուր բնակավայր կարող է ներկայացնել մեկից ավելի գաղափարներ։
Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:
Ծրագիր առաջարկի ձևանմուշը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել նշված հղումով