Դասընթաց «Մեդիագրագիտություն» թեմայով

 ԿՀԶ ՀԿ և «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի համագործակցությամբ Արթիկ միավորված համայնքի Անուշավան, Նոր Կյանք, Նահապետավան, Վարդաքար, Տուֆաշեն, Գետափ և Գեղանիստ բնակավայրերի երիտասարդների համար անցկացված դասընթացների վերջին թեման «Մեդիագրագիտություն»-ն էր։
 
 Դասընթացը նպատակ ուներ երիտասարդներին տալ սոցիալական մեդիայի աշխատանքի, տեղեկատվական հսկայածավալ դաշտում ճիշտ կողմնորոշվելու, ստացած տեղեկատվությունը ստուգելու և համեմատելու, ինչպես նաև տարբեր խարդախություններից խուսափելու մասին տարրական գիտելիքներ ու հմտություններ։
 
 Ինչպես նշեցին դասընթացի մասնակիցները, ուսուցանված բոլոր թեմաներն էլ շատ անհրաժեշտ և օգտակար են, քանի որ մեր առօրյայում անընդհատ առնչվում ենք դրանց հետ և շատ կարևոր է այս ոլորտներում ևս ցուցաբերել գրագետ մոտեցում՝ խուսափելու համար հետագա խնդիրներից։
 
 Հ․Գ․ «ՏԻՄ-ը և ես», «Արտակարգ ռիսկերի նվազեցում և գնահատում» և «Մեդիագրագիտություն» թեմայով դասընթացներն անցկացվել են ԿՀԶ ՀԿ ծրագրի օգնական Մանյա Պետրոսյանի կողմից՝ «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի «Արագ արձագանքման երիտասարդական Բանկ» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարների նյութերի հիման վրա։
 

Լուսանկարներ