Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ համայնքներում

 🥀 Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան Անուշավան, Թորոսգյուղ և Սալուտ համայնքներում։
Երիտասարդներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայրենական Մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման համար պայքարում տարած հաղթանակների համար զոհված հերոսներին նվիրված հուշակոթողների մոտ։ Միջոցառումներին մասնակցել են նաև վարչական ղեկավարներ ու համայնքի անդամներ։
Անկախ դժվարին ժամանակներից ու ծանր հոգեվիճակից, միևնույն է անհրաժեշտ է հիշել սեփական պատմությունը ու փոխանցել այն սերունդներին, քանզի այն ժողովուրդը, որը չի գնահատում ու արժևորում իր անցյալը, ունեցած ձեռքբերումներն ու արժեքները, երբեք չի ունենա արժանավայել ապագա։
🕊 Հավերժ փառք ու խոնարհում բոլոր ժամանակների մեր քաջորդիներին։

Լուսանկարներ