Ընդհանուր ժողովներ Աշոցք միավորված համայնքում

Համայնքային ընդհանուր ժողովները շարունակվում են։
 
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ աշխատանքային թիմն այս անգամ Աշոցք միավորված համայնքի Կրասար և Կարմրավան բնակավայրերում էր։ Հանդիպումներին ներկա էին նաև ԿՀԶ ՀԿ երիտասարդական ակտիվ խմբի անդամներ Անդրանիկ Երվանդյանն ու Ջուլիետա Պետրոսյանը, ովքեր օգնելու են համակարգել նոր ձևավորվող Ռեսուրս կենտրոնների աշխատանքները Աշոցք միավորված համայնքի շահառու նոր բնակավայրերում։
 
ԿՀԶ ՀԿ գործունեության ու նախատեսվող ծրագրերի մասին հետաքրքրվածությունը շահառու նոր բնակավայրերում գնալով աճում է, որի մասին են վկայում հանդիպումների մասնակիցների օրեցօր ավելացող թվերը։