Սույն հուշագրով կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում առաջիկա երեք տարիների ընթացքում համագործակցելու և մեկտեղելու ջանքերն ու փորձը՝ ի նպաստ շահառու բնակավայրերի զարգացման։
Հանդիպումներին ներկա էին նաև Արթիկ և Աշոցք համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվեցին շահառու նոր բնակավայրերում իրականացվելիք ծրագրերի հետ կապված աշխատանքային մի շարք հարցեր։