Տյառնընդառաջին նվիրված միջոցառում

«Սարապատի» ԳԻՏԽ ՀԿ նախաձեռնությամբ Տյառնընդառաջի տոնին նվիրված միջոցառում կազմակերպվեց Սալուտ բնակավայրում։ Միջոցառմանը մասնակցում էին Թորոսգյուղ, Մուսայելյան և Սալուտ բնակավայրերի երիտասարդական ակտիվ խմբերի անդամները, ինչպես նաև Սալուտի բնակիչները։

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասում կազմակերպվեցին տարատեսակ խաղեր ու վարժություններ, որոնք ուղղված էին ուշադրության, շփման, ինքնաճանաչման, հաղորդակցման հմտությունների զարգացմանը։ Խաղերը անցկացվեցին խմբային տարբերակով, ինչը հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչել միմյանց ու նոր ծանոթություններ ձեռք բերել։

Միջոցառման երկրորդ մասում, օրվա խորհրդով պայմանավորված, երիտասարդական ակտիվ խմբի անդամները ներկայացրեցին հայկական տոները` Բուն Բարեկենդանը և Տյառնընդառաջը, որից հետո փոքրիկ խարույկի շուրջ հայկական երգ ու պարով, ավանդույթներով ամփոփվեց միջոցառումը։

Մենք շատ ենք կարևորում նմանատիպ միջոցառումները, քանզի դրանք օգնում են ավելի սերտացնել միջհամայնքային կապը, սովորել ու սովորեցնել։

Շնորհակալություն ենք հայտնում Սալուտի երիտասարդական ակտիվ խմբին ջերմ հյուրընկալության և աշխատանքները կազմակերպելու համար։