Անուշավանի երիտասարդական ակտիվ խմբի համակարգող Մանե Վարդանյանն, ով այս տարի ընտրվել էր մասնակցելու «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում 2023» դասընթացին, կազմակերպել էր հանդիպում համայնքի երիտասարդների հետ՝ կիսվելու ձեռք բերած գիտելիքներով ու հմտություններով։
ԿՀԶ ՀԿ-ն անչափ կարևորում է երիտասարդների տարբեր դասընթացներին մասնակցությունն ու ձեռք բերած գիտելիքներով իրենց հասակակիցների հետ կիսվելու փորձառությունը՝ նպաստելով ինչպես սեփական, այնպես էլ համայնքի մյուս երիտասարդների կարողությունների զարգացմանը։
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում 2023» դասընթացն անցակցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և նախաձեռնությամբ։