«Կանայք հանուն զարգացման» ՀԿ նոր ծրագրի շահառու համայնքների ընտրությունն դեռևս ընթացքի մեջ է։ Համայնքների քարտեզագրման և անհրաժեշտ տվյալների հավաքագրման նպատակով կազմակերպության աշխատանքային թիմն այս անգամ Արթիկի տարածաշրջանի բնակավայրերում էր։
Սպանդարյան, Սարալանջ, Նահապետավան, Տուֆաշեն, Հովտաշեն, Նոր Կյանք և Վարդաքար համայնքների վարչական ղեկավարների, աշխատակազմի անդամների ու դպրոցների տնօրենների հետ հանդիպումների ընթացքում մանրամասն տեղեկատվություն տրամադրվեց ԿՀԶ ՀԿ կողմից Շիրակի մարզի գյուղական համայնքներում իրականացված ծրագրերի, ընթացիկ ծրագրի նպատակների ու ակնկալվող արդյունքների մասին։
Ուրախությամբ փաստենք, որ շատերն արդեն իսկ տեղյակ էին կազմակերպության գործունեության մասին և մեծ ցանկություն ունեին համագործակցելու։
Բոլոր համայնքներից հավաքագրված տվյալներն ի մի բերելուց հետո ԿՀԶ ՀԿ կողմից ձևավորված հանձնաժողովը կընտրի կազմակերպության շահառու նոր համայնքներն՝ առաջիկա 3 տարիներին համատեղ աշխատելու և համայնքային զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար։