2024թ․ Ապրիլի 13-17 Աղվերանում մեկնարկեց #CapSLoc ծրագրի տեղական աշխատողների (առաջնորդների) ակադեմիայի երկրորդ մոդուլը։
Համայնքային առաջնորդների թիմի անդամներն առաջին օրը հնարավորություն ունեցան ուսումնասիրելու #համայնքայինՄոբիլիզացիայի հիմունքները, որին հաջորդեց գործնական վարժություններով հագեցած դասընթացը #ՄասնակցայինԿառավարման վերաբերյալ։
Մոբիլիզացիայի թեմայով դասընթացը վարեց Ուրբան հիմնադրամից Վարուժան Ավանեսյանը, իսկ մասնակցային կառավարման թեմայով դասընթացը՝ Կոմպասս Կենտրոնի ղեկավար Ղարիբ Հարությունյանը։
Մարտի 14-ին՝ Ակադեմիայի երկրորդ օրը մեկնարկեց Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Արթուր Դրամփյանի և #CapSLoc ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանի ողջույնի խոսքերով։
Որից հետո ՀԿ Կենտրոնից Վահե Խաչիկյանը վարեց աշխատարան «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը որպես մասնակցության և իրազեկման գործիք» թեմայով։ Աշխատարանի ընթացքում մասնակիցները ուսումասիրեցին համայնքային պաշտոնական կայքը, ծանոթացան դրա տված հնարավորություններին ու առկա տեղեկատվությանը։
Օրվա երկրորդ մասում Արփինե Հակոբյանի ֆասիլիտացմամբ մասնակիցները գործնականում փորձարկեցին և սովորեցին «Բաց Տարածք» մեթոդը, որը հետագայում կիրառելու են իրենց համայքում։
Մարտի 15-ին #CapSLoc-ի Ակադեմիայի երրորդ օրը նվիրված էր միջոլորտային համագործակցությանը և տեղական դերակատարների ներգրավմանը։
CapSLoc ծրագրի համընկերության անդամ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի թիմի առաջնորդմամբ օրվա առաջին մասում ՀԱԹ անդամները խմբերով մշակեցին և ձևավորեցին միասնական արժեքների ուղենիշները։
Օրվա երկրորդ մասում մասնակիցները գործնականում կիրառեցին «Գործընկերության կանվաս» մեթոդը, որի միջոցով մասնակիցները փոքր պլանավորում արեցին գործընկերների համատեղ աշխատանքի վերաբերյալ։
Այս մեթոդը հետագայում ՀԱԹ անդամներին կօգնի իրենց փոքր թիմերով պլանավորելու և նշմարելու ռազմավարական քայլերը, որոնք պետք է իրականացնեն համագործակցության միջոցով։
Մասնակիցները նաև ծանոթացան գործընկերության գնահատման Կոմպաս գործիքին, ինչը թույլ կտա ավելի ճկուն և արդյունավետ կերպով ներգրավել և համագործակցել համայնքի կարևոր դերակատարներին։
Մարտի 15-ի գործնական վարժություններն ու դասընթացը վարեցին CapSLoc ծրագրի համընկերության անդամ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի թիմից Դիանա Միրաբյանը, Զառա Աղանյանը, Մերի Մինասյանն ու Լիանա Նիկոլյանը։
Մարտի 16-ին #CapSLoc-ի Ակադեմիայի 4-րդ օրը նվիրված էր գաղափարների մշակմանը։
CapSLoc ծրագրի համընկերության անդամ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամից Վարուժան Ավանեսյանի ֆասիլիտացմամբ ՀԱԹ անդամները ծանոթացան «Գաղափարախաղ-գաղափարաքաղ» մեթոդին։
Օրվա առաջին մասում մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով գեներացրեցին գաղափարներ, որոնք հիմնված էին «Բաց տարածք» մեթոդի կիրառման ժամանակ իրականացված թեմատիկ քննարկումների ժամանակ վեր հանված խնդիրների վրա։
Օրվա երկրորդ մասում խմբերը պատրաստվեցին փիչինգի, ապա ներկայացրեցին գաղափարները ծրագրային թիմին՝ փիչինգի միջոցով։
Դասընթացն ամփոփվեց «Համայնքի անցյալը, ներկան և ապագան» թեմայով, որը վարեց «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը։
Այս մոդուլը նվիրված էր Համայնքային մոբիլիզացմանն ու մասնակցային կառավարմաը։
Առաջիկայում կմեկնարկի նույն մոդուլի դասընթացները ՀԱԹ անդամների մյուս խմբի համար։
———
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ–ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ–ի և«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ–ի հետ համատեղ։#ՏեղականԱշխատողներիԱկադեմիա #USAID #NGOC #ԿարողունակևԿայունՀամայնքահենԶարգացում #UrbanFoundation #WFD #ArmenianCaritas #ԱխուրյանՀամայնք #ՀամայնքայինԶարգացում #ՏեղականԻնքնակառավարում #մասնակցություն #yourNGOC #NGOC #yourNGOC #NGOC4you