“CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում” ծրագիր

«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է. մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։

Ծրագրի խնդիրներն են՝

  • Ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու իր զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով:
  • Ընդլայնել Ախուրյան համայնքի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը և վերահսկողությունը՝ բնակավայրերի մոբիլիզացման միջոցով, համալրելով վերջիններս մասնակցային որոշումների կայացման և մոնիտորինգի գործիքներով:

Ծրագրի գործողությունները

Գործողություն 1.1. «Տեղական առաջնորդների թիմի/խմբի» ստեղծում։

Գործողություն 1․2. Տեղական ղեկավարների ներգրավմամբ և տեղական ցանցի աջակցությամբ համայնքային ակտիվների քարտեզագրման իրականացում:

Գործողություն 1.3. «Տեղական աշխատողների ակադեմիայի» հիմնում (ALW):

Գործողություն 1․4. Բնակավայրերում Տեղական Ղեկավարվող Զարգացման Կենտրոնների (ՏԶԿ/LLD) հիմնում։

Գործողություն 1․5. ՏԶԿ/LLD մոդելների փորձարկում։

Գործողություն 2․1. Համայնքային բնակավայրերի մոբիլիզացում՝ տեղական զարգացումը խթանելու համար։

Գործողություն 2․2. Լավ կառավարման խթանում հանրային շարունակական մոնիտորինգի և վերահսկողության միջոցով։

«CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿի հետ համատեղ։