“CapSLoc” ծրագրի ներկայացում Ախուրյանի համայնքապետարանում

Ապրիլի 14-ին Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանի և «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» համընկերության թիմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Համընկերության կողմից հանդիպմանը մասնակցությում էին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի ծրագրային թիմերը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից առաջնորդվող CapSLoc եռամյա ծրագիրը, որի նպատակն է մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։

Համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանն իր կողմից պատրաստակամություն հայտնեց աջակցելու ծրագրի իրականացմանը՝ ցանկացած հարցում։ Նա իր ողջույնի խոսքում կարևորեց ծրագրի իրականացումն Ախուրյան համայնքում, քանի որ այն կօգնի, որ համայնքը դառնա ավելի զարգացած և մասնակցային։

Հայկական Կարիտասի ծրագրային թիմի ղեկավար՝ Զառա Աղանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ծրագիրը ուղղված է համայնքի զարգացմանը, որում էական նշանակություն ունի կայուն և ներառական հասարակության ստեղծումը։

Համընկերության անդամ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Գոհար Մարկոսյանը ավելացրեց, որ տեղում աշխատանքների առավել արյունավետ կազմակերպման համար թիմերը ակնկալում են համայնքապետարանի ակտիվ աջակցությունը համայնքում առկա ռեսուրսների, գործող ակտիվ ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի մասին տեղեկատվոթյան տրամադրման հարցում։

Հանդիպման ընթացքում ՏԻՄ ներկայացուցիչներին փոխանցվեց ծրագրի ընթացիկ փուլում մեկնարկած «Համայնքային առաջնորդների թիմերի» (ՀԱԹ) հավաքագրման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, որի շրջանակներում համայնքի բոլոր բնակավայրերից հավաքագրվելու են ակտիվ երիտասարդներ, ովքեր հետագայում ընդգրկվելու են թիմի կազմում՝ հնարավորություն ստանալով մասնակցելու կրթական միջոցառումների, մասնակցելու փորձի փոխանակման այցերի և այլն։

Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքապետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչները, ովքեր պատրաստակամություն հայտնեցին մշտական կապի մեջ լինել CapSLoc համընկերության թիմի հետ և արագ ու արդյունավետ արձագանքել բոլոր հարցերին։

Կողմերը պայմանավորվեցին իրենց ջանքերը համախմբել «համայնքի ձայնը, համայնքի կարիքները լսելի դարձնելու» գաղափարի շուրջ։

 

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։

#USAID #NGOC #UrbanFoundation #WFD #ArmenianCaritas #ԱխուրյանՀամայնք #ՀամայնքայինԶարգացում #ՏեղականԻնքնակառավարում #մասնակցություն