Գյուղ Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 14կմ հարավարևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 14կմ հեռավորության վրա:
Համայնքի մակերեսը – 1147 հա, հեռավորությունը մայրաքաղաքից՝ 140 կմ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 20կմ։
Բնակչության թիվը՝ 568 մարդ
Նախկինում ունեցել է Գարամահմատ, Գարամահմեդ, Կարամահմեդ,Կարամամմեդ, Ղարամահմադ, Ղարամամեդ անվանումները: Մեղրաշատ է վերանվանվել 1946 թ-ին: Գյուղը տեղադրված է Ախուրիկ գետի վերին հոսանքում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1750մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է,համ եմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500- 600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղի շրջակայքում պահպանվել են 1868 թ-ի կառուցված փայտաշեն եկեղեցի, իսկ դեպի հյուսիս-արևելքգտնվում է Մամուծան գյուղատեղին:
Սահմանակից է Թուրքիայի Հանրապետությանը և Ողջի, Բյուրակն համայնքներին։
Կրթական հաստատություններ – միջնակարգ նորակառույց դպրոց
Մշակութային հաստատություններ – համայնքային կենտրոն
Գործում են նաև սեփական բիզնեսներ
Բնակչության հիմնական զբաղմունքն է հողագործություն, անասնապահություն , մեղվաբուծություն։
Հոգևոր կառույցներ – վթարային եկեղեցի /1901թվականի կառույց/