Հողմիկ

Մակերես13.7 կմ2

Բնակչություն 464

Գյուղ Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 3-4կմ հարավ, մարրզկենտրոնից գտնվում է 22կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Իլլի, Իլլի Ղարաքիլիսա, Իլլու անվանումները: Հողմիկ է վերանվանվել 1978 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը տեղադրված է Իլլի գետի ափին, լեռնալանջի վրածովի մակարդակից 1800մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից: Գյուղից քիչ հեռու հայտնաբերվել է հին հունական հելլենիստական ժամանակաշրջանի մեծ բնակավայրի մի հատված, որն ըստ երևույթին եղել է  աշտպանական կառույց: Գյուղում հին եկեղեցու տեղում 1850 թ-ին կառուցվել է նոր եկեղեցի:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830թթ:

Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք՝ 56%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ 29%, աշխատունակներ 51%, հետաշխատունակներ  20%:
Ունի 113 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողերկազմելով 228հա: Պետական հողերը գլխավորապես  գտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր կազմելով  ամապատասխանաբար 109 և 461 հեկտար:
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր  նասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, միջհամայնքային տրանսպորտի բացակայությունը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը: