Սարապատ

Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սարապատ բնակավայրը 
հիմնադրվել է XIX դարի սկզբին: Գյուղը գտնվում է Չիչկան գետի վերին հոսանքում, ծովի մակարդակից 2000 և ավելի մետր բարձրության վրա: Գյուղի տարածքում կան հնագույն ռելիկտային անտառներ` կեչուտներ, հարուստ կենդանական և բուսական աշխարհ, ալպյան և ենթալպյան բազմաթիվ հազվագյուտ բուսատեսակներ` թրաշուշան հայաստանյան, նունուֆար և այլն: 

Ի տարբերություն շրջակա մյուս գյուղերի` գյուղից չկա արտագաղթ: Վերջին 10 տարում ձևավորվել է 10 նոր ընտանիք, ծնվել `15 երեխա: 2021թ․ տվյալներով բնակչության թիվը 118 է: Բնակավայրն ունի 26 տնտեսություն, տարրական դպրոց, բուժկետ, կապի հանգույց: Աշակերտները միջնակարգ կրթությունը շարունակում են հարևան Ձորաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում:
2018 թ. հուլիսին գյուղում հիմնվել է նաև «Սարապատ» Հասարակական կազմակերպությունը:
Գյուղի խնդիրներից առաջնային են ժամանցի կենտրոնի, մանկապարտեզի, մշակույթի տան, առևտրի կետի
բացակայությունը: 2016թ. հոկտեմբերից Սարապատ բնակավայրը ընդգրկված է Սարապատ միավորված համայնքի կազմում:

Երիտասարդական ակտիվ խումբ

Սարապատի երիտասարդական ակտիվ խումբը ձևավորվել է 2020թ. «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի
նախաձեռնությամբ։ Խումբը բաղկացած է 18-30 տարեկան թվով 9 երիտասարդներից ։ Երիտասարդական ակտիվ խմբի ղեկավարը Արմենուհի Մացակյանն է, ով կարողացել է իր շուրջն համախմբել ոչ միայն պատանիներին և
երիտասարդներին, այլ նաև համայնքի բնակիչներին։

Սարապատի երիտասարդական ակտիվ խմբի ռազմավարական պլան