ԼԻԴԵՐ մոտեցման տեղայնացում Շիրակի մարզի Սարապատ համայնքում
Մենք կարևորում ենք Եվրոպական ԼԻԴԵՐ մոտեցման ներդրումը համայնքներում՝ որոշումների կայացումը ներքևից վերև սկզբունքով և տեղական բոլոր դերակատարների ներգրավումը համայնքների զարգացման առաջնահերթությունների մշակման գործընթացներում։
2020 թվականին ԿՀԶ ՀԿ-ն ձեռնամուխ եղավ առաջին անգամ Հայաստանում փորձարկելու գյուղական համայնքների զարգացման ԼԻԴԵՐ մոտեցումը, որը 1991թ-ից ի վեր կիրառվում է Եվրոպայի անդամ պետու-թյունների ավելի քան 2400 գյուղական շրջաններում։ ԼԻԴԵՐ մոտեցումը ենթադրում է համայնքի զարգացմանը նպաստող բոլոր հնարավոր դերակատարների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր բիզնեսի, տեղի բնակչության և քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցություն, բոլոր հնարավոր ռեսուրս ռների համատեղում՝ այդ թվում նյութական, ֆինանսական և մարդկային։ Հետևելով ԼԻԴԵՐ մոտեցման հիմնական սկզբունքներին, որպես առաջին ինստիտուցիոնալ քայլ, 2021թ. ԿՀԶ ՀԿ-ն հիմնեց «Սարապատ» Գործողությունների իրականացման տեղական ակտիվ խումբ» հասարակական կազմակերպությունը: Այն միավորում է Սարապատ խոշորացված համայնքի 8 բնակավայրերը՝ Թորոսգյուղ, Ցողամարգ, Արփենի, Գոգհովիտ, Սարապատ, Փոքր Սարիար, Սալուտ և Հողմիկ:
«Սարապատ» ԳԻՏԽ-ն ունի անհրաժեշտ գույքով և տեխնիկական միջոցներով հագեցած գրասենյակ՝ տեղակայված Սալուտ բնակավայրում: ՀԿ-ն առաջին կապերն է ստեղծել տարբեր կազմակերպությունների հետ, ծրագիր-առաջարկներ է ներկայացրել ինչպես ԿՀԶ ՀԿ-ին, այնպես էլ տեղական մի քանի գործընկերների։ «Սարապատ» ԳԻՏԽ-ն՝ համագործակցելով «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի հետ, մշակել է իր կազմի մեջ մտնող 8 բնակավայրի զարգացման քառամյա ռազմավարական պլանը։ Կազմակերպության առաջիկա ամենակարևոր գործունեությունը անդամների կարողությունների զարգացումն է՝ հատկապես կանանց և երիտասարդների հզորացումը, որը թույլ կտա նրանց տեղերում դառնալ քաղաքացիական, սոցիալական և տնտեսական միջավայրի փոփոխության ակտիվ դերակատարներ։