Խորհրդատվական հանդիպում ԿՀԶ ՀԿ գրասենյակում

2020թ․ հունվարի 20-ին կայացավ ԿՀԶ ՀԿ աշխատանքային խմբի հանդիպում կազմակերպության Խորհրդատվական խորհրդի անդամ, «Ռազմավարական զարգացման գործակալության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար, բիզնես փորձագետ Արտաշես Նիկոլյանի հետ։

Հանդիպումը կազմակերպվեց Արտաշես Նիկոլյանի նախաձեռնությամբ, ով վերլուծելով  կազմակերպության կողմից գյուղական համայնքներում իրականացվող միկրոֆինասավորման գործունեությունը ցանկություն էր հայտնել աջակցել թիմին մշակելու հատուկ ընթակարգային գործիք կազմակերպության համար։ Քննարկման արդյունքում հստակեցվեցին այն հիմնական հարցերը, որոնց պատասխանելու է ընթացակարգային գործիքը՝

ž   ինչպես ենք մենք ընտրում մեր շահառուներին,

ž   ովքեր են միկրոֆինանսավորման դաշտում մեր մարզում աշխատող կազմակերպությունները/բանկերը, ընկերությունները,

ž    ինչ ծրագրեր/գաղափարներ են նրանք ֆինասավորում, ինչ մոտեցումներ և տոկոսադրույքներ են սահմանում վերջիններս իրենց շահառուների համար,

ž   ինչով է տարբերվելու, ինչ առավելություններ կամ բացեր ունեն ԿՀԶ ՀԿ-ի կողմից տրամադրվող բիզնես դրամաշնորհները,

ž   ինչ չափորոշիչներ և մոտեցումներ պետք է սահմանել ԿՀԶ ՀԿ կողմից տրամադրվող բիզնես ծրագրերի համար,

ž   ինչպես իրականացնել cross checking, բացահայտելու համար, օրինակ թե ինչն է շահառուին խանգարել մինչև հիմա, որ նա չի սկսել իր բիզնես գաղափարի իրականացումը,

ž   որոնք են ԿՀԶ ՀԿ-ի առաջնահերթությունները,

ž   ինչպես խուսափել ռիսկերից,

ž   և այլն։

Քննարկման արդյունքում որոշվեց ձևավորել մեթոդաբանության մշակման թիմ, որը առաջին հերթին ի մի կբերի կազմակերպության իրականացրած գործունեությունը միկրոֆինասավորման ուղղությամբ, կվերանայի կազմակերպված դասընթացների նյութերը, մոտեցումները, կլրամշակի առկա թեմաները, բիզնես առաջարկների ֆորմաները, չափորոշիչները, շահառուների հաշվետվության և մոնիտորինգի ֆորմաները, ընթացակարգերը և այլն։ Որից հետո միայն նախնական պլանավորման համապատասխան կմշակվի ԿՀԶ ՀԿ միկրոֆինասավորման ընթացակարգային ձեռնարկի նախնական տարբերակը։

Առաջիկա ծրագրում նախատեսված բիզնես դասընթացները և բիզնես գաղափարների ֆինասավորումը արդեն կիրականացվի նոր ընթացակարգին համապատասխան։ Ընթացակարգի նախնական տարբերակի փորձարկումը, քաղված դասերը թույլ կտան լրամշակել  այն և դարձնել աշխատող գործիք ԿՀԶ ՀԿ հետագա ծրագրերում։