Հերթական նոր ներկայացումը Ցողամարգ համայնքում

17․05․2019

Ցողամարգի Ֆորում թատրոնի խմբակը հերթական նոր ներկայացումն էր պատրաստել իր հանդիսատեսի համար։ «Չհասկացված խոսք» խորագրով բեմականացումը վեր էր հանել ուսուցիչ-աշակերտ-ծնող փոխհարաբերությունները։ Թեմայի ընտրությունը և բեմականացման սցենարը կատարվել էր խմբի անդամների առաջակությամբ։ Ներկայացմանը ներկա էին ԿՀԶ ՀԿ աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և համայնքի բնակիչներ: Ներկայացման ավարտին տեղի ունեցավ բուռն քննարկում ուսուցիչների, ծնողների և կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ, ովքեր փորձում էին տվյալ կոնֆլիկտային իրավիճակին լուծումներ տալ:

Լուսանկարներ