«Հողմիկ» ՀԿ-ն այսուհետ կգործի առավել բարելավված պայմաններում

«Հողմիկ հասարակության զարգացման բազմագործառույթ կենտրոն» ՀԿ-ն այսուհետ կգործի առավել բարելավված պայմաններում։ Դեռևս 2018թ․ սեպտեմբերից Հողմիկի ակտիվ խմբի նախաձեռնությամբ և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ աջակցությամբ համայնքում հիմնվեց «Հողմիկ հասարակության զարգացման բազմագործառույթ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի գործունեության համար համայնքապետը տրամադրեց նախկին գյուղապետարանի աշխատասենյակներից մեկը։ «Կարիտաս», «Կանայք հանուն զարգացման» և «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների համատեղ ծրագրով հիմնովին վերանորոգվեց «Հողմիկ» ՀԿ-ի աշխատասենյակը, որը դարձավ ՀԿ-ի անդամների և համայնքի ակտիվ խմբի հավաքատեղի։ Սակայն կազմակերպության լիարժեք և առավել արդյունավետ գործունեության համար գրասենյակային գույքի և տեխնիկական սարքավորումների կարիք կար, ինչը հնարավոր դարձավ ԿՀԶ ՀԿ կողմից տրամադրած դրամաշնորհային ծրագրով, որի իրականացման համար ԿՀԶ ՀԿ կողմից ներդրվել է 600 հազար դրամ, ևս 50 հազար դրամի չափով ներդրում է եղել Սարապատ խոշորացված համայնքի կողմից։

Ծրագրի արդյունքում կենտրոնի համար ձեռք են բերվել համակարգիչներ, գրասեղաններ, աթոռներ, գրապահարան և էլեկտրական մարտկոցներ, ինչն անհրաժեշտ է կենտրոնի առավել արդյունավետ ու հարմարավետ գործունեության համար։ «Հողմիկ» ՀԿ անդամներն համոզված են, որ կենտրոնի ակտիվ գործունեությունը նոր խթան կհանդիսանա համայնքի անդամների մասնակցության բարձրացման, ինչպես նաև համայնքի զարգացման նոր գաղափարների ու նախաձեռնությունների համար։