Խաղաղության Ցուցահանդես 2010

peace exhibition

2010 թ. մայիսի 15-ին Գյումրու «Սուրբ Թարգմանչաց» թիվ 30 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Խաղաղության Ցուցահանդես», որին մասնակցում էին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ շահառու 15 դպրոցների Խաղաղության ուսուցման կենտրոնների ավելի քան 250 անդամներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ: Դպրոցականներն իրենց նկարների, պաստառների ու ձեռքի աշխատանքների միջոցով փորձել էին իրենց փոքրիկ ներդրումն ունենալ խաղաղության կայացման գործում, ներկայացնել խաղաղությունն իրենց աչքերով, ապացուցել, որ վաղվա խաղաղությունը նաև իրենց ձեռքերում է: Միջոցառումը սկսվեց դպրոցականների շքերթով, որից հետո աշակերտները ներկայացրեցին Խաղաղության կենտրոնների գործունեությունը իրենց դպրոցներում, ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Ողջ միջոցառումն ուղեկցվում էր Կենտրոնի սաների ասմունքով, երգով ու պարով: Երեխաները ստեղծեցին «Խաղաղության պատ», որի վրա ուրվագծեցին իրենց ձեռքերի ափերը՝ այդկերպ արտահայտելով աշխարհը խաղաղ ու գեղեցիկ տեսնելու ցանկությունը: Միջոցառումն ավարտվեց Միասնության շուրջպարով:
«Խաղաղության Ցուցահանդեսին» իր մասնակցությունն էր բերել նաև Շիրակի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի հոգևոր պատասխանատու տեր Նշան քահանան: Նա օրհնեց միջոցառումը՝ նշելով. «Քրիստոս երանելիների շարքում է դասում բոլոր նրանց, ովքեր փորձում են խաղաղություն հաստատել իրենց շրջապատում, սովորեցնում են մարդկանց լինել բարի ու խաղաղասեր: Այդ իմաստով «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը նույնպես աստվածահաճո գործ է կատարում երեխաների մեջ սերմանելով խաղաղություն ու հանդուրժողականություն…»:

ԶԼՄ-ների անդրադարձը Խաղաղության ցուցահանդեսին՝

Արմենպրեսս լրատվական  –  https://armenpress.am/arm/print/603409/

ԳԱԼԱ հեռուստաընկերություն  –  https://www.youtube.com/watch?v=aNJLChLvBCM

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.388148701259573.1073741935.158335984240847&type=1″]