Հաճելի անակնկալ Լանջիկի մանկապարտեզի փոքրիկներին

Նիշ Բոյաջյան հիշատակի հիմնադրամի և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ համագործակցության արդյունքում այսօր հաճելի անակնկալ մատուցվեց Լանջիկ համայնքի մանկապարտեզին։ Որպես սոցիալական աջակցություն՝ մանկապարտեզին նվիրաբերվեցին զուգարանակոնքեր, լվացարաններ,  մանկական զարգացնող խաղեր, պատկերազարդ գրքեր, դիտակտիկ պարագաներ ու խաղալիքներ։ Ծրագիրն հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում ապրող մեր հայրենակիցների, ովքեր հերթական բարեգործական ընթրիքի ժամանակ իրենց ֆինանսական ներդրումն ունեցան Լանջիկի մանկապարտեզի պայմանները փոքր-ինչ բարելավելու գործում:

Տեսնել էր պետք փոքրիկների ուրախությունն ու ոգևորությունը, երբ  քնից արթնանալով խաղասենյակում միանգամից այդքան շատ ու հետաքրիր խաղալիքներ տեսան և անմիջապես շտապեցին դրանցով խաղալու:

Մանկապարտեզի տնօրենն  ու աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին Նիշ Բոյաջյան հիմնադրամին ու ԿՀԶ ՀԿ-ին՝ իրենց ցուցաբերած աջակցության համար: Ներկա էր նաև Լանջիկ համայնքի ղեկավար Արա Մարդոյանը, ով խոստացավ առաջիկա 15 օրում աջակցել մանկապարտեզին՝ տեղադրելու լվացարաններն ու զուգարանակոնքերը:

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Լանջիկ համայնքի անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Նիշ Բոյաջյան հիշատակի հիմնադրամին՝ Լանջիկի մանկապարտեզին ցուցաբերած աջակցության համար:
Մենք բարձր ենք գնահատում ձեր հայրենանվեր գործունեությունը՝ Հայաստանի  գյուղական համայնքների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հ.Գ. ԿՀԶ ՀԿ-ն Բոյաջյան հիմնադրամին է  դիմել նաև մանկապարտեզի փոքրիկների համար խաղահրապարակ կառուցելու խնդրանքով, և հուսով ենք, որ որոշ ժամանակ անց Լանջիկի մանկապարտեզի փոքրիկները կունենան նաև գեղեցիկ ու բարեկարգ խաղահրապարակ:

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1188959144511854.1073741935.158335984240847&type=1″]