2016թ. հունիսի 8-13 ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում կայացած «Կոնֆլիկտների լուծման կրթություն» 10-րդ միջազգային համաժողովի կողմից ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն արժանացել է «Կոնֆլիկտների խաղաղ կարգավորման կրթության ուսուցանողի» տարվա մրցանակին:
Միջազգային համաժողովին ներկա էին մոտ 200 ուսուցանողներ, խաղաղության ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, ուսանողներ, հասարակական կազմակերպություն
Ինչպես նշված է մրցանակի պաշտոնական փաստաթղթում Գ. Մարկոսյանն արժանացել է պարգևի՝ խաղաղության կրթության բնագավառում ունեցած մեծ փորձի եվ Հայաստանի դպրոցներում խաղաղության մշակույթի տարածման գործում ունեցած ներդրման համար:
«Կոնֆլիկտների խաղաղ կարգավորման կրթության ուսուցանողի» մրցանակն առաջին անգամ տրվել է 2015թ. Ջեննիֆեր Բաթոնին, ով հայտնի է միջազգային հանրության շրջանում կոնֆլիկտների լուծման կրթության իրազեկության բարձրացման ու տարածման գործում ունեցած իր մեծ ավանդի շնորհիվ: