Ցողամարգի հանդիսությունների սրահի բացմանն ընդառաջ համայնքում ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները։ Դեռևս նախորդ տարվանից սկսված վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։
Շենքի ներսում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ, փոխվել է հատակի մի մասը, տեղադրվել են նոր դռներ ու պատուհաններ, ձեռք է բերվել խոհանոցի համար անհրաժեշտ կահույք, իսկ մոտ օրերս կտեղադրվեն նաև պատուհանների համար պատվիրված շերտավարագույրները։
Հանդիսությունների սրահի բացմանը կհաջորդի Ցողամարգի նորաստեղծ «Արփի» պարային համույթի անդրանիկ ելույթն ու խմբի սաների համար կարված հայկական տարազների շնորհանդեսը։
Հանդիսությունների սրահի վերանորոգումը, մասնակի կահավորումն ու պարի համույթի համար տարազների ձեռքբերումը հնարավոր է դարձել «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայաստանի բարեկամներ» կազմակերպության և Ցողամարգ համայնքի բնակչության համատեղ ջանքերով։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն և Ցողամարգի համայնքապետարանը սիրով հրավիրում են բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու սրահի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա մայիսի 9-ին, ժամը 13։00-ին։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1048810738526696.1073741969.158335984240847&type=3″]