Արդեն 3 տարի է, ինչ մեր գյուղում «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության շնորհիվ հիմնվել է «Համայնքային կենտրոն», որի գրեթե բոլոր հանդիպումներին մեծ սիրով ու հետաքրքրությամբ եմ մասնակցել: Այնուհետեվ սկսեցի կամավոր կերպով մասնակցել եվ ուժերիս ներածին չափով օգտակար լինել գյուղում կազմակերպվող միջոցառումներին, աջակցել Համայնքային կենտրոնի պատասխանատուի աշխատանքներին: Յուրաքանչյուր շաբաթ եվ կիրակի օրերն ինձ համար «աշխատանքային» են եղել, քանի որ մեծ ոգեվությամբ ու պատասխանատվությամբ եմ մասնակցել կենտրոնում գործող փոքրիկների խմբակի աշխատանքներին. միասին դիտել ենք մուլտֆիլմեր, ընթերցել հեքիաթներ, նկարել ու կազմակերպել տարբեր խաղեր, որոնց շնորհիվ ավելի հետաքրքիր ու հագեցած է դարձել թե՛ իմ եվ թե երեխաների առօրյան:
Իմ աշխատանքը գնահատվեց եվ ԿՀԶ ՀԿ-ի կողմից ինձ տրվեց հնարավորություն մասնակցելու համակարգչային ուսուցման դասընթացների:
Իմ կյանքում շատ բան փոխվեց: Երեք ամիս մասնակցելով դասընթացներին, այյհվելի լավ կարողացա տիրապետել համակարգչին, ձեռք բերեցի նոր գիտելիքներ ու հմտություններհհ: Շնորհիվ ԿՀԶ ՀԿ-ի, ես այսօր աշխատանք ունեմ: Փոխվել է նաեվ համայնքի բնակիչների վերաբերմունքն իմ հանդեպ` նրանք սիրում ու գնահատում են իմ աշխատանքը: Դրա մասին վկայում է այն, որ օրեցօր ավելի են շատանում համակարգչային դասընթացներին մասնակցել ցանկացողները: Այս ամենն ինձ ավելի է ոգեվորում ու պարտավորեցնում՝ ամեն կերպ օգտակար լինել ու աջակցել իմ համայնքին:
Ծովինար Դավթյան, Արփենի