Օրերս Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 7 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կոնֆլիկտների կառավարման կրթությունը Կոտայքի մարզի դպրոցներում» թեմայով գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվել էր Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ եվ նպատակ ուներ ամփոփել մարզի դպրոցներում «Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ծրագրի արդյունքներն ու ազդեցությունը, կիսվել անցկացրած հետաքրքիր դասերի օրինակներով եվ քննարկել ծրագրի շարունակականության հետ կապված հարցեր:
Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի համար բազային դարձած Աբովյանի թիվ 7 դպրոց-կենտրոնի տնօրեն Գոհար Գասպարյանը, ով ամփոփելով դպրոցում կատարված աշխատանքները, նշեց այն բոլոր ձեռքբերումներն ու դրական ազդեցությունները, որոնց նպաստել է խաղաղության կրթությունը. «Այս ծրագրից հետո մի տեսակ շատ խաղաղ է դպրոցում, մի տեսակ անսովոր հանգստություն կա: Իսկ մինչ այդ, սովոր էինք վազվզել՝ այս ու այն կոնֆլիկտը լուծելու, բայց հիմա դա չկա, շատ քչացել է: Ու մի հետաքրքիր բան եվս՝ երբ առաջին անգամ ձեռքերս վերցրեցինք գիրքը եվ կարդացինք, թվաց, թե ոչ մի նորություն չկա, այս ամենը մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, բայց երբ սկսեցինք այն դասավանդել երեխաներին, զգացինք, որ սկսել ենք ավելի ճշիտ կառավարել նաեվ մեր սեփական կոնֆլիկտները ու հավատացեք շատ կարեվոր են նման ծրագրերը դպրոցում, քանի որ մենք դաստիրակում ենք Հայաստանի ապագա քաղաքացիներին եվ մեզ այսօր առավել քան երբեվէ պետք են իրենց իրավունքներն իմացող եվ ուրիշի իրավունքներն հարգող քաղաքացիներ: Ես մասնակցել եմ մեր դպրոցում անցկացված գրեթե բոլոր դասերին եվ որպես գործընկեր ուզում եմ խորհուրդ տալ մեր ուսուցիչներին, որպեսզի այս դասերն անցկացնեն բոլոր դասարաններում: Ցածր դասարաններում շատ ավելի լավ է ստացվում, քանի որ շատ անմիջական են եվ շուտ են վերցնում եվ քանի որ մենք անխտիր բոլոր դասարաններում ենք անցկացրել, հավատացե՛ք մեր խնդիրներն իսկապես քչացել են»:
Այնուհետեվ «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» ծրագրի շրջանակներում 2014-2015թթ. ուս. տարում Կոտայքի մարզում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ Մ. Հովհաննիսյանը, իսկ հրավիրված դպրոցների տնօրենները, ՄԿԱ փոխտնօրեններն ու ուսուցիչները ներկայացրեցին զեկուցումներ՝ «Ծրագրի անհրաժեշտությունն ու կարեվորությունը արդի ժամանակներում», «Ծրագրի ազդեցությունը սովորողների՝ արժեքային համակարգի ձեվավորման գործընթացում», «Ծրագրի ազդեցությունը դաստիարակության գործընթացում», «Լավագույն փորձի փոխանակում» եվ այլ թեմաներով:
Կարեվորելով ու գնահատելով խաղաղության կրթությունը, մասնակիցներն հանդես եկան մի քանի առաջարկություններով, այն է՝
- Շատ կարևոր է կոնֆլիկտների կառավարման թեմաները ներառել դասղեկի աշխատանքային պլանում:
- Արդյունավետ է ծնողներին մասնակից դարձնելը կոնֆլիկտների կառավարման թեմաներով դասղեկական ժամերին:
- Կազմակերպել համադպրոցական, համայնքային միջոցառումներ, թեմատիկ մրցույթներ:
- «Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ծրագրում ընգրկել նաեվ ուսանողներին, քանի որ նրանք են վաղը կրթելու երեխաներին:
Գիտաժողովի ավարտին առավել ակտիվ ուսուցիչներն ու դպրոցները արժանացան շնորհակալագրերի:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.813103538764085.1073741921.158335984240847&type=1″ slider=”1″]