Այսօր Լանջիկ համայնքում տոնական տրամադրություն էր: Դպրոցականներն ու մանկապարտեզի սաները նշում էին գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, որի ժամանակ ԿՀԶ ՀԿ-ն անակնկալ մատուցեց ոչ միայն երեխաներին, այլեվ ողջ համայնքին: Ձմեռ պապի եվ Ձյունանուշի նոր հանդերձանքով կամավորները ներկայացան կազմակերպված հանդեսներին՝ կրկնակի ուրախություն պարգեվելով բոլոր ներկաներին:
Անչափ ուրախ ենք, որ «Պարգևենք ժպիտ երեխաներին» ծրագրի շրջանակներում Մարգարիտա Փիլիպոսյանի, Ռոզա Արվահիի, Գայանե Աթոյանի, Բադ Ֆրենկի եվ ԿՀԶ ՀԿ աշխատակազմի ներդրած միջոցներով կարողացանք ձեռք բերել Ձմեռ պապի և Ձյունանուշի հանդերձանք: Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում բարերարներին՝ Լանջիկ համայնքի երեխաների Ամանորյա միջոցառումը իսկական տոնի վերածելու համար: Հուսով ենք, որ միասին դեռ կկարողանանք կյանքի կոչել ամբողջ ծրագիրը և շարունակական դարձնել ոչ միայն Լանջիկ այլեվ Թորոոսգյուղ համայնքի երեխաների ուրախությունը:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.770087036399069.1073741916.158335984240847&type=1″ slider=”1″]