Արդեն երկու ամիս է, ինչ մեկնարկել է «Տնտեսական կայունություն մասնագիտացված կրթության միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում ԿՀԶ ՀԿ շահառու 4 համայնքներից ընտրված մեկական մասնակիցներ Գյումրիի «Ֆես Հաուս» նորագույն կրթության միջազգային կենտրոնում հաճախում են վարսահարդարման դասընթացների: Ընտրված մասնակիցների ուսման եվ ճանապարհածախսի գումարները վճարվում են ծրագրի բյուջեից: Ծրագրի շրջանակներում նրանցից յուրաքանչյուրի համար ձեռք է բերվել նաեվ վարսահարդարման գործիքների եվ անհրաժեշտ պարագաների հավաքածու: Դասընթացներին մասնակցելու ոգեվորությունն ու ցանկությունն այնքան մեծ էր, որ Արփենի եվ Թորոսգյուղ համայնքներից եվս 3 կանայք ցանկություն են հայտնել իրենց միջոցներով մասնակցելու դասընթացներին: Այսօր արդեն դասընթացներին հաճախող մասնակիցների թիվը 7-ն է:
Դասընթացների առաջին փուլն ավարտվել է. մի շարք տեսական դասընթացներից հետո արդեն սկսվել են գործնական պարապմունքները: Մասնակիցներն անչափ գոհ են եվ շնորհակալ՝ իրենց ընձեռնված այս բացառիկ հնարավորությունից. «Բոլորս մեծ սիրով ենք հաճախում դասընթացներին, հաճույքով ծանոթանում վարսահարդարման արվեստի գաղտնիքներին ու նրբություններին»,- նշեցին նրանք:
Դասընթացավար Գոգին, ով Գյումրիում ճանաչված վարսահարդար-ոճաբան է, նույնպես շատ գոհ է մասնակիցներից, ովքեր, նրա խոսքերով, մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում դասընթացներին եվ իրենց ընտրած մասնագիտությանը:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.789812751093164.1073741917.158335984240847&type=1″ slider=”1″]