«Շատ մեծ տպավորություններով, ոգեվորվածությամբ ու ավելի ինքնավստահ հետ վերադարձան մեր պարի խմբի աղջիկները՝ Լանջիկում տեղի ունեցած միջոցառումից: Նրանց հաջողված ելույթից ոգեվորված էին նաեվ համայնքի բնակիչները: Այժմ նրանք է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ ու խանդավառությամբ են հաճախում պարի խմբակի պարապմունքներին եվ անհաբերությամբ սպասում առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումներին՝ այդ գեղեցիկ հագուստները կրկին հագնելու եվ հանդիսատեսին նոր պարային համարներով ներկայանալու համար»,- նշեց Թորոսգյուղի Համայնքային կենտրոնի պատասխանատու Մարիամ Ղուկասյանը՝ ԿՀԶ ՀԿ գրասենյակում տեղի ունեցած հերթական եռամսյակային հաշվետու հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը ներկա մյուս համայնքային կենտրոնների պատասխանատուները նույնպես իրենց հաշվետվություններում մանրամասնորեն ներկայացրեցին վերջին եռամսյակում համայնքներում իրականացված բոլոր գործողությունները, հաջողված պատմությունները, քաղված դասերն ու Համայնքային կենտրոնների ազդեցությունը համայնքի բնակիչների վրա:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.754270401314066.1073741912.158335984240847&type=1″]