Խաղաղության եվ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում

Խաղաղության եվ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում, Գյումրի 2008

Մանկավարժների համար նախատեսված «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն» ձեռնարկի հրատարակումը իրականացվել է «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության կողմից 2002-2007թթ. իրականացված «Խաղաղության ուսուցում և կոնֆլիկտների հաղթահարում Գյումրու դպրոցներում» ծրագրի արդյունքում:

Ձեռնարկը նախատեսված է հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար, սակայն ձեռնարկից կարող են օգտվել խաղաղության կրթության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, մանկավարժական բուհերի ուսանողները և բոլոր այն մասնագետներն ու անհատները ովքեր շահագրգռված են խաղաղաշինության և կոնֆլիկտների խաղաղ լուծման բնագավառում:

«Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն» ձեռնարկը կազմված է երկու հիմնական մասերից` «Կոնֆլիկտների կառավարում» և «Խաղաղության դասեր»:

«Կոնֆլիկտների կառավարում» մասը իր մեջ ներառում է «Ի՞նչ է խաղաղությունը»,  «Ի՞նչ է կոնֆլիկտը», «Կոնֆլիկտների առաջացման պատճառները», «Կոնֆլիկտի թեժացում», «ՙԿոնֆլիկտների լուծման հնարավոր ելքերը», «Կոնֆլիկտների լուծման եղանակներ» և այլ թեմաներ:

«Խաղաղության դասեր» մասը ներառում է «Ի՞նչ է խաղաղության կրթությունը», «Խաղաղության մշակույթ», «Միջազգային կազմակերպությունների խաղաղարար գործունեությունը», «Սադակոն և հազար թղթե կռունկները»,  «Լիդերություն և կոնֆլիկտ», «Գենդեր և կոնֆլիկտ» և այլ թեմաներ:

Ձեռնարկում տեղ են գտել նաև գործնական առաջադրանքներ, օրինակներ, ուսուցիչներին ուղղված կոնկրետ մեթոդական ցուցումներ ինտերակտիվ եղանակով ուսուցում կազմակերպելու նպատակով:

Ձեռնարկը հաջողությամբ փորձարկվել է Շիրակի մարզի 10 դպրոցների 6-9-րդ դասարանների մոտ 300 դպրոցականների, 20 ուսուցիչների և Գյումրու պետական մանկավարժական ինստիոտւտի 35 ուսանողների շրջանում:

Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ