Օրերս ԿՀԶ ՀԿ-ն հյուրընկալել էր Նիդեռլանդական PUM (Manager Deployment Programme) կազմակերպության փորձագետ Շանթալ Դուրսմային, ով մեկ շաբաթյա այցով գտնվում է Հայաստանում: Նպատակն է իրականացնել կին ձեռներեցների կարիքների գնահատմանն ուղղված ուսումնասիրություն եվ մշակել ռազմավարություն՝ Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման նպատակով: PUM կազմակերպությունը բարեգործություն չի անում եվ գումարներ չի բաժանում, այլ դասընթացների ու խորհրդատվությունների միջոցով օգնում է անհատներին սկսել բիզնես կամ ավելի զարգացնել ու մեկ քայլ առաջ գնալ արդեն սկսած բիզնեսում: Ներկա պահին PUM-ը աջակցում է աշխարհի 70 երկրների ավելի քան 2000 ծրագրեր:
Հանդիպմանը ներկա էր նաեվ Շիրակի մրցունակության կենտրոնի տնօրեն Գայանե Ավագյանը, ով մեծ փորձ ունի այս ոլորտում: Հանդիպման ընթացքում փորձագետին ներկայացվեին Հայաստանում փոքր եվ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված խոչընդոտներն ու դժվարությունները: Տեղի ունեցավ նաեվ աշխատանքային հանդիպում «Կանանց ձեռներեցության խթանումը Հայաստանում» թեմայով, որին մասնակից կին ձեռներեցները կիսվեցին այս բնագավառում ունեցած իրենց փորձով: Որոշվեց նման աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական եվ անցնել առավել գործնական քայլերի:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.633935890014185.1073741885.158335984240847&type=1″ slider=”1″]