Այսօր Գոգհովիտ համայնքում էին գտնվում «Կանայք հանուն զարգացման» ՀԿ աշխատանքային խումբը եվ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչ Սեվան Ամիրյանը: Այցի նպատակն էր քննարկել «Հանապազօրյա հաց» կոչվող հացի փռի ծրագրի հետ կապված կազմակերպչական եվ շինարարական աշխատանքների հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեվ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հետ կապված հարցեր: Հացի փռի համար տարածքն արդեն ընտրված է եվ հավանաբար ապրիլ ամսից կսկվեն շինարարական աշխատանքները:
«Հանապազօրյա հաց» կոչվող հացի փռի ծրագիրը մշակվել է Գոգհովիտի Համայնքային կենտրոնի կամավորների ու ակտիվիստների նախաձեռնությամբ՝ ԿՀԶ ՀԿ կողմից անցկացված «Մրցունակ ծրագրի շարադրում» թեմայով սեմինարների ընթացքում, եվ կազմակերպության աջակցությամբ ներկայացվել էր «Փարոս» հիմնադրամին՝ ֆինանավորողներ գտնելու նպատակով: Ծրագիրը նպատակ ունի ինչ-որ չափով լուծելու համայնքում առկա գործազրկության բարձր տոկոսը, որի արդյունքում նվազագույնը 4 հոգի գյուղում կունենա աշխատանք, միեվնույն ժամանակ սեփական հացի փուռը կօգնի գյուղացիներին մշտապես ունենալ ավելի էժան, էկոլոգիապես ավելի մաքուր եվ թարմ հաց:
Ծրագրի հետագա նպատակն է ընդլայնել սպառողական շուկան՝ ընդգրկելով նաեվ հարեվան գյուղերը: «Հանապազօրյա հաց» ծրագիրը կնպաստի բարձրացնել տեղական ալյուրի պահանջարկը՝ այսկերպ խթանելով նաեվ տեղի գյուղատնտեսական արդյունաբերության զարգացումը:
Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ http://