✨ SAFER նախաձեռնության շրջանակում հայտերի ընդունում՝ ապրիլի 1-ից 30-ը
Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հարգելի՛ քաղաքացիներ, Ձեզ ենք ներկայացնում հրաշալի հնարավորություն՝ բարելավելու Ձեր տան էներգաարդյունավետությունը, կրճատելու էներգետիկ ծախսերը և բարձրացնելու կենցաղային հարմարավետությունը։ Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ դառնալով «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնության շահառու։ SAFER նախաձեռնությունն իրականացնում է Գերմանական խնայողական բանկերի միջազգային հմագործակցության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։
!! Դիմում-հայտերի ընդունման ժամկետ – ապրիլի 1-30, 2026թ
✨Ովքե՞ր կարող են դիմել
Դիմել կարող են Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունները, որոնք ջեռուցման հիմական միջոց օգտագործում են վառելափայտ կամ աթար՝ օգտագործում են վառարան։
✨Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է աջակցել շուրջ 300 տնային տնտեսությունների՝
• նվազեցնելու էներգետիկ ծախսերը
• բարձրացնելու տների էներգաարդյունավետությունն ու հարմարավետությունը
• նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանը
✨Ի՞նչ աջակցություն է տրամադրվում
- Տների ջերմամեկուսացում (դռներ/պատուհանների փոխարինում, պատերի, տանիքի և հատակի մեկուսացում)
• Արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում
• Արևային ջրատաքացուցիչների տեղադրում
• Էներգաարդյունավետ վառարանների տրամադրում
!! Համաֆինանսավորման պայման
Ընտրված շահառուները պետք է ապահովեն նվազագույնը 10% համաֆինանսավորում պահանջվող ներդրման ընդհանուր արժեքից (բացառությամբ էներգաարդյունավետ վառարանների) ։
Ինչպե՞ս դիմել
!! Դիմումները ընդունվում են միայն առցանց՝ SAFER նախաձեռնության պաշտոնական կայքի միջոցով ???? safer.am
Կայքում հասանելի են դիմելու բոլոր մանրամասները, շահառու դառնալու չափանիշները և գործընթացի ամբողջ նկարագրությունը։
✨ Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը․ դիմե՛ք նշված ժամկետում և կատարե՛ք քայլ դեպի ավելի հարմարավետ և էներգաարդյունավետ տուն։

