Մեկնարկեց “CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում” եռամյա ծրագիրը

Մարտի 27-ին տեղի ունեցավ #CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում եռամյա ծրագրի համընկերության անդամների պայմանագրերի ստորագրման արարողությունը՝ ազդարարելով ծրագրի մեկնարկը։

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ  և ՀԿ Կենտրոնի կողմից առաջնորդվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» եռամյա ծրագրի նպատակն է մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։

Համայնքի զարգացումը կենսական նշանակություն ունի ցանկացած հասարակության կայունության և աճի համար: Այն ենթադրում է համայնքներին սեփական զարգացման պատասխանատվությունը ստանձնելու իրավասություն։

Երբ համայնքների բնակիչները ներգրավված են իրենց համայնքների զարգացման մեջ, ավելի հավանական է, որ նրանք իրենք իրենց վրա կվերցնեն արդյունքների պատասխանատվությունը և կդրսևորեն սեփականատիրական վերաբերմունք, ինչը կհանգեցնի ավելի կայուն և երկարատև արդյունքների:

Բնակիչների ներգրավումը սեփական համայնքների զարգացման մեջ նաև նպաստում է սոցիալական համախմբվածությանը, ներառականությանը և հզորացմանը: Միասին աշխատելով ընդհանուր նպատակի ուղղությամբ ստեղծվում են ավելի ուժեղ և դիմացկուն համայնքներ:

CapSLoc ծրագիրն ընդհանուր առմամբ ուղղված է համայնքի զարգացմանը, որում էական նշանակություն ունի կայուն և ներառական հասարակության ստեղծումը։ Այս նպատակին հասնելու համար իրենց ջանքերը մեկտեղել են Հայաստանում գործող հինգ հասարակական կազմակերպություններ, որոնք առաջիկա երեք տարիների ընթացքում համատեղ գործունեություն են ծավալելու։

CapSLoc համընկերության անդամ կառույցներն են՝

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։

#USAID #NGOC #UrbanFoundation #WFD #ArmenianCaritas #ԱխուրյանՀամայնք #ՀամայնքայինԶարգացում #ՏեղականԻնքնակառավարում #մասնակցություն