Կարևորելով գյուղաբնակ կանանց և երիտասարդ աղջիկների կարողությունների զարգացումն ու վերջիններիս ձեռներեցության խթանումը, ՙԿանայք հանուն զարգացման՚ ՀԿ-ն (ԿՀԶ ՀԿ) Բուլղարիայի հանրապետության արտգործնախարարության ֆինանսական աջակցությամբ 2020 թվականի օգոստոսից մինչև 2021թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում իրականացրեց ՙՇիրակի մարզի գյուղաբնակ երիտասարդ կանանց տնտեսական հզորացում ձեռներեցության զարգացման և գործող բիզնեսների ընդլայնման միջոցով՚ ծրագիրը։
Ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած թվով 28 դիմորդներից հանձնաժողովի կողմից ընտրվեցին 10 երիտասարդ կանայք և աղջիկներ՝ Շիրակի մարզի Արփենի, Անուշավան և Ցողամարգ համայնքներից, ովքեր հնարավորություն ստացան մասնակցելու ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպած բիզնես դասընթացներին։
Դրամաշնորհի հայտ ներկայացրած 9 ծրագրերից հաղթեցին առավել հետաքրքիր ու կենսունակ հետևյալ 4 գաղափարները՝
“Ելակի տուն” – ջերմոցային տնտեսություն Արփենի համայնքում
“Վիոլետ բնական չրեր” – չրերի արտադրություն Ցողամարգ համայնքում
“Քաղցր Արեգ” – հրուշակեղենի արտադրություն Անուշավան համայնքում
“Կանաչ օազիս” – ջերմոցային տնտեսություն Ցողամարգ համայնքում
Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և ֆինանսավորված բիզնես ծրագրերին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով
Ծրագրին անդրադարձել են նաև Գյումրիի “Ցայգ” հեռուստաընկերությունը և hetq.am լրատվականը
Hetq.am-ի պատրաստած նյութին կարող եք ծանոթանալ այս հղումով
“Ցայգ” հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը՝ ստորև