Ամառային դպրոց Պրահայում

2019թ․ Օգոստոս ամսին ԿՀԶ ՀԿ աշխատակիցներ Արփինե Նիկոլյանն ու Անահիտ Հակոբյանը Չեխիայի Պրահա քաղաքում մասնակցեցին  «Քաղաքական և տնտեսական համակարգերի ամերիկյան ինստիտուտ /American Institute for Political and Economic Systems (AIPES)/ ամառային կրթական ծրագրին։ 3-շաբաթյա ինտենսիվ դասընթացը կազմակերպվել էր Ամերկյան ուսուցման հիմնադրամի (The Fund for American Studies (TFAS)) կողմից՝ Չարլզի Համալսարանի համագործակցությամբ: Ուսանողները թվով 114-ն էին աշխարհի 36 երկրներից:  Ուսուցման ընթացքում մասնակիցները  ուսումնասիրել են լավ հասարակություն, քաղաքական փիլիսոփայություն, քաղաքական տնտեսագիտություն և կոնֆլիկտների կառավարում առարկաները։

Ուսանողները հնարավորություն են ունեցել պրակտիկա անցնելու Չեխիայի խորհրդարանում, որտեղ մասնակցել են կոնֆլիկտների կառավարման սիմուլյացիային՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կառավարման և լուծման վերաբերյալ: Ծրագրի ընթացքում Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև տեղի է ունեցել բանավեճ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։

Քննությունները դրական հանձնելու և ծրագիրն հաջողությամբ ավարտելու  կապակցությամբ Չարլզի համալսարանի գլխավոր մասնաշենքում կազմակերպվել է ավարտական միջոցառում, որի ընթացքում բոլոր մասնակիցներին տրվել են հավաստագրեր։

Անահիտ Հակոբյանի և Արփինե Նիկոլյանի մասնակցությունը ուսումնական ծրագրին հնարավոր եղավ Ամերիկյան ուսուցման հիմնադրամի և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից տրամադրած կրթաթոշակների շնորհիվ:

Լուսանկարներ