«Քայլ առ քայլ կարող ենք հասնել բռնությունից զերծ խաղաղության»

23 դեկտեմբեր, 2018թ․

Սկսած սեպտեմբեր ամսից Վրաստանի «Սուխումի» մշակութային-մարդասիրական հիմնադրամն իրականացնում է «Քայլ առ քայլ մենք կարող ենք հասնել բռնությունից զերծ խաղաղության» ծրագիրը, որի շրջանակներում կոնֆլիկտների կառավարման բնագավառում ԿՀԶ ՀԿ ունեցած փորձը ներդրվել է Քութաիսիի թիվ 6 դպրոցում։ Դասընթացներն անցկացրել և ածխատանքները դպրոցում համակարգել է «Սուխումի» հիմնադրամի աշխատակից Լեյլա Շենգելիան։

Ծրագրի շրջանակներում թարգմանվել և տպագրվել են ԿՀԶ ՀԿ կողմից մշակած «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» մեթոդական ձեռնարկը և կից պաստառները, որոնցով վերապատրաստման դասընթացներ են անցել դպրոցի թվով 5 ուսուցիչներ և 6-8-րդ դասարանի աշակերտներ, դպրոցում ստեղծվել է «Խաղաղության ակումբ», ինչպես նաև վերապատրաստված աշակերտների կողմից անցկացվել է հավասարը-հավասարին ուսուցում։ Խաղաղության ակումբի անդամների կողմից դպրոցի տարբեր դասարաններում անցկացվել են «խաղաղության օրեր», որից հետո դպրոցում հայտարարվել է «Խաղաղություն առանց բռնության» թեմայով նկարչական մրցույթ։ Մրցույթին մասնակցել են դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտները, որոնց աշխատանքները ներկայացվեցին դեկտեմբերի 19-ին կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ։ Հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն 9 աշխատանքների հեղինակները ստացան խրախուսական նվերներ և պատվոգրեր, իսկ մնացած աշակերտներին տրվեցին մասնակցության վկայագրեր։


«Քայլ առ քայլ մենք կարող ենք հասնել բռնությունից զերծ խաղաղության» ծրագիրն իրականացվում է «Խաղաղաշինության տարածաշրջանային հարթակի» (Peace Builders’ Regional Platform) շրջանակներում՝ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից ֆինանսավորած դրամաշնորհի միջոցներով։